Թուրքիայի սկսած ռազմական օպերացիայի միջազգային արձագանքները

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Սիրիայի հյուսիս-արևելքում թուրքական զինուժի ռազմական օպերացիայի մեկնարկին հաջորդեցին բազմաթիվ դատապարտող հայտարություններ և ռազմագործողությունը դադարեցնելու կոչեր աշխարհի տարբեր կողմերից: «Խաղաղության ակունք» կոչվող ռազմագործողության մասին Թուրքիայի պաշտպանության նախարարությունն իրազեկել է ԱՄՆ-ին, Ռուսաստանին, Գերմանիային, Ֆրանսիային, Իտալիային, ՆԱՏՕ-ին և ՄԱԿ-ին. գրում է ermenihabe-ը:

Եփրատի արևելքում գտնվող զինյալ քրդերի դեմ ուղղված ռազմական օպերացիայի միջազգային արձագանքները՝ ստորև.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ.

«ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ներխուժել է Սիրիա: Միացյալ Նահանգները չի աջակցում այդ հարձակմանը և փոխանցել է Թուրքիային, որ այդ օպերացիան վատ գաղափար է»:

ՌԴ Պետդումայի Դաշնության խորհրդի միջազգային գործերի հանձնաժողովի փոխնախագահ Վլադիմիր Ջաբարով

«Ռուսաստանը չի ներքաշվելու Թուրքիայի և Սիրիայի հակամարտության մեջ: Ռուսաստանը Սիրիայում է բոլորովին այլ պատճառներով»:

Ֆրանսիայի Եվրոպական հարցերով պետնախարար Ամելի դե Մոնշալին

«Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան մտադիր են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ հրավիրել: Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան Թուրքիային քննադատող համատեղ հայտարարություն են պատրաստում»:

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաաս

«Թուրքիայի ռազմագործողությունը նոր հումանիտար աղետի և փախստականների ալիքի պատճառ կարող է դառնալ: Կոչ ենք անում Թուրքիային վերջ տալ այդ օպերացիային և անվտանգային շահերը խաղաղ ճանապարհով ապահովել»:

Հոլանդիա արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկ

«Հոլանդիան դատապարտում է Թուրքիային: Թուրքիան պետք է հետ դառնա այդ ուղուց»:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ

«Մեր դաշնակից Թուրքիան անվտանգային մտահոգություններ ունի: Ենթարկվում է ահաբեկչական սոսկալի հարձակումերի և միլիոնավոր սիրիացի փախստականների համար դարձել է ապաստան: Հարկ է խուսափել տարածաշրջանն ապակայունացնելուց և լարվածությունն ավելացնելուց: Հույս ունենք, որ Թուրքիան իրականացրած օպերացիան կլինի համաչափ»: