Թուրքիայի օդուժը թուրք-սիրիական սահմանից 30 կմ խորացել է դեպի Սիրիայի տարածք

Լուրեր

27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
Բոլորը

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը նոր տեղեկություններ է հայտնել Սիրիայի հյուսիս-արևելքում քուրդ զինյալների դեմ սկսված «Խաղաղության ակունք» ռազմական գործողության ընթացքի մասին: Ըստ Twitter-ում արված գրառման՝ Թուրքիայի զինված ուժերը շարունակում են շարժվել դեպի Եփրատ գետի արևելյան հատված. գրում է ermenihaber-ը:

Մինչ այս պահը կրակի տակ է առնվել քուրդ գրոհայինների 181 հենակետ։ Օդային հարվածներից բացի մարտի մեջ են մտել նաև թուրքական զինուժի ցամաքային ուժերը։

Նշվում է, որ գործողության շրջանակներում Թուրքիայի օդային ուժերը թուրք-սիրիական սահմանից 30կմ խորացել են դեպի Սիրիայի տարածք։ Օպերացիայի ընթացքում  օգտագործվում են F-35 կործանիչներ, տանկեր։

Միջազգային այդ թվում և քրդական լրատվամիջոցները հայտնում են, որ Թուրքիայի բանակի գործողությունների հետևանքով արդեն զոհեր կան խաղաղ բնակչության շրջանում։ Թուրքական լրատվամիջոցները չեն հաստատում այդ տեղեկատվությունը։

Հիշեցնենք, որ քրդերի դեմ ռազմագործողությունը մեկնարկել էր հոկտեմբերի 9-ին։ Մինչ այդ ԱՄՆ-ի նախագահը հայտարարել էր, որ եթե Թուրքիան անցնի թույլատրելի սահմանը, ապա Վաշինգտոնը կոչնչացնի Թուրքիայի տնտեսությունը։ Թուրքական զինուժի ներխուժումը Սիրիա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ամերիկյան զինված ստորաբաժանումները լքեցին Եփրատ գետի արևելյան հատվածը։