Պորոշենկոյի դեմ նոր քրեական գործ է հարուցվել

Լուրեր

04.08.2026 | 16:47
Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք․ Գլխավոր դատախազություն
04.08.2026 | 16:40
Հարցնում ենք` Տիգրանաշենը հնարավո՞ր է հայտնվի Ադրբեջանի կազմում, պատասխան չկա. Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 16:32
MMA-ի պատմության 5 մեծագույն մարտիկները՝ ըստ Արման Ծառուկյանի
04.08.2026 | 16:27
ԵՄ-ն միասնական է Սեուտայի ճգնաժամի հարցում․ ՆԳ նախարարների արտահերթ տեսակոնֆերանսն ավարտվել է
04.08.2026 | 16:23
AI-ը լավ բաներ չասաց Կոնջորյանի մասին. ձեր նման լինեինք,«թալանչի» էինք ասելու ձեզ. Քրիստինե Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 16:17
Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղությունը հասանելի է դարձել․ ԵԱՀԿ գործող նախագահ
04.08.2026 | 16:14
Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահի հետ
04.08.2026 | 16:09
Ուզբեկստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով
04.08.2026 | 16:07
Մեզ այդպիսի տեղեկություն հայտնի չէ․ ՀՀ ԱԳՆ խոսնակը՝ ԵՄ-ի միգրանտներին ՀՀ ուղարկելու առաջարկի մասին
04.08.2026 | 16:00
Պատգամավորները Կոնջորյանին ընտրում են ԱԺ փոխնախագահ. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 16:00
Շարուանակո՞ւմ եք «կառավարության» նիստերը, հարցերը ո՞ր երկրի ԱԺ եք ուղարկում․ Արթուր Հովհաննիսյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 15:53
«Զանգեզուրի միջանցքը» բացվելու դեպքում Ստամբուլից հնարավոր կլինի մեքենայով կամ գնացքով հասնել Բաքու․ այնքան էլ հեռավոր հեռանկար չէ․ Հաջիև
04.08.2026 | 15:45
Տաջիկստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
04.08.2026 | 15:37
Բայրամովը հայտարարել է, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում լրացուցիչ առաջընթաց է սպասվում
04.08.2026 | 15:31
Ես բարեգործություն արել եմ, երբ Փաշինյանը դեռ ծնված չէր. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի հետաքննությունների պետական բյուրոն (ՀՊԲ) ևս մեկ քրեական գործ է հարուցել երկրի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի դեմ, այս անգամ՝ ոչ հավաստի տեղեկատվության հնարավոր հայտարարագրման փաստի հիման վրա: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Ուկրաինական նորություններ» գործակալությունը:

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 366-1 հոդվածի հատկանիշներով («ոչ հավաստի տեղեկատվության հայտարարագրում»):

Գործը կփոխանցվի Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոյին: Այն գրանցվել է Գերագույն ռադայի պատգամավորներից մեկի դիմումի հիման վրա:

Ավելի վաղ Ռադայի «Ժողովրդի ծառա» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Դուբինսկին հայտնել էր, որ Պորոշենկոյի դեմ գործ է հարուցվել 2018 թվականին ոչ հավաստի տեղեկատվության հայտարարագրման փաստի հիման վրա:

Այս տարվա գարնանը կայացած նախագահական ընտրություններում պարտությունից հետո Պորոշենկոն ավելի քան մեկ տասնյակ քրեական գործերի ֆիգուրանտ է դարձել: Նախկին նախագահը, մասնավորապես, կասկածվում է պետական դավաճանության, պաշտոնական դիրքի չարաշահման, հանցավոր եկամուտների օրինականացման, հարկերի չվճարման, դատական իշխանության յուրացման փորձի մեջ: