Վրաստանում գնահատել են ՌԴ-ի հետ ավիահաղորդակցության դադարեցումից հետո կրած վնասները

Լուրեր

18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
Բոլորը

Այս տարվա հուլիսին և օգոստոսին Վրաստանը ՌԴ-ի կողմից ավիաչվերթների արգելքի պատճառով շուրջ 113 միլիոն դոլար է կորցրել: «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչակազմի ղեկավար Մարիամ Կվրիվիշվիլին, գրում է ՌԻԱ Նովոստին:

Նրա խոսքով՝ տարվա առաջին կեսին զբոսաշրջությունից ստացված եկամուտներն աճել են, այնպես որ Թբիլիսիում երրորդ եռամսյակում «աննախադեպ բարձր թվեր» էին սպասվում: Սակայն հուլիսին տուրիստական ոլորտի կորուստները կազմել են 57 միլիոն դոլար, իսկ օգոստոսին՝ 56 միլիոն։

Կվրիվիշվիլին նաև տեղեկացնում է, որ սեպտեմբերին տուրիստական հոսքը փոքր-ինչ աճել է, բայց դա չի արդարացնում երկրի ղեկավարության սպասելիքները, որը սովոր է «զբոսաշրջային հոսքի աճը երկնիշ թվերով տեսնել»:

«Սեպտեմբերին մեզ մոտ 20 տոկոսով նշվում է Ռուսաստանից զբոսաշրջային հոսքի կրճատում, դա, անշուշտ, ազդում է մասնավոր հատվածի, բիզնեսի և զբոսաշրջային արդյունաբերության վրա»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ հունիսի վերջին Թբիլիսիում հակառուսական բողոքի ակցիաներ սկսվեցին, որոնց առիթը ռուսական պատվիրակության մասնակցությունն էր Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին: Ցուցարարներին վրդովվեցրել էր այն, որ կազմակերպության ղեկավար, ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը նստել է Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին:

Վրաստանի մայրաքաղաքի կենտրոնում զանգվածային հանրահավաքներ անցկացվեցին, որի մասնակիցները փորձեցին գրավել խորհրդարանի շենքը: Ոստիկանության կողմից ուժի կիրառման արդյունքում տուժեց առնվազն 240 մարդ, իսկ մոտ 300-ը՝ ձերբակալվեց:

Այս իրադարձությունների ֆոնին ՌԴ նախագահը Վրաստանի հետ ավիահաղորդակցության արգելք սահմանեց։