Ուղտասար համայնքում կառուցվում է ջրամատակարարման նոր ցանց

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի և ԱՀ կառավարության համաֆինանսավորմամբ Ասկերանի շրջանի Ուղտասար համայնքում ընթացքի մեջ են ջրամատակարարման նոր ցանցի կառուցման աշխատանքները:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ուղտասար համայնքի ղեկավար Մանվել Պետրոսյանը և ավելացրել, որ ծրագիրը կյանքի է կոչվում «Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի ջանքերով:
«Դեռևս անցած տարի համահայկական միջոցներով կառուցված նորակառույց դպրոցի բացման արարողությանը հիմնադրամի Տորոնտոյի ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանը խոստացել էր, որ միասնական ջանքերով պետք է լուծեն նաև ջրամատակարարման ցանցի կառուցման հարցը: Այսօր խնդիրը ստանում է լուծում, և արդեն իսկ մեկնարկել են ցանցի կառուցման աշխատանքները: Ներկայումս ընթանում են հողային աշխատանքներ: Նախատեսվում է մինչև գարուն ցանցն ամբողջությամբ կառուցել»,- նշել է Մ. Պետրոսյանը:
Համայնքի ղեկավարի խոսքով՝ Ուղտասարն ապահովված է խմելու ջրով, սակայն հաճախակի են առաջանում վթարներ: Բացի դրանից, ամռան շրջանում երբեմն էլ խնդիրներ են առաջանում՝ կապված ոռոգման հետ:
Մեր զրուցակիցը նշել է, որ ջրամատակարարման նոր ցանցի շնորհիվ համայնքի բնակիչները հնարավորություն կունենան ոռոգովի դարձնել ավելի շատ հողատարածքներ: