Հրայր Թովմասյանը ՀՀ-ում ԳԴ դեսպանին հայտնել է, որ 2020 թ. նախապատրաստում է իր գլխավորած պատվիրակության պատասխան այցը Գերմանիա

Լուրեր

27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Սահմանադրական դատարանից տեղեկացնում են, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆին:

«Սահմանադրական դատարանի նախագահը ողջունել է դեսպանին և շնորհավորել Հայաստանում իր դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ մաղթելով նրան արգասաբեր աշխատանք՝ հայ-գերանական բարեկամական հարաբերությունների զարգացման կարևոր գործում: Դեսպանն անդրադարձել է Սահմանադրական դատարանի և Գերմանիայի դեսպանության միջև առկա ջերմ և համագործակցային հարաբերություններին և հայտնել իր հանձնառությունն առ այն, որ արդյունավետ և ակտիվ համագործակցությանը կկրի շարունակական բնույթ:

Հրայր Թովմասյանը ներկայացրել է Հայաստանի և Գերմանիայի Սահմանադրական դատարանների միջև ձևավորված բարեկամական և գործընկերային հարաբերությունները՝ անդրադառնալով 2019 թվականին Գերմանիայի Սահմանադրական դատարանի նախագահի գլխավորած ներկայացուցչական պատվիրակության Հայաստան կատարած արդյունավետ այցի մանրամասներին։ Հ․ Թովմասյանը դեսպանին հայտնել է, որ 2020 թվականի սկզբին նախապատրաստվում է իր գլխավորած պատվիրակության պատասխան այցը Գերմանիա։

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահը գոհունակությամբ է խոսել նաև Գերմանիայի միջազգային համագործակցության կազմակերպության (GIZ-ի) իրավական ծրագրի և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ արդյունավետ համագործակցության մասին՝ բարձր գնահատելով սահմանադրական իրավունքի ոլորտում գերմանացի գործընկերների և փորձագետների հետ իրականացվող փորձի փոխանակման ծրագրերը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի Հանրապետությունում դատաիրավական ոլորտի ընթացիկ հիմնախնդիրներին և բարեփոխումներին՝ կարևորելով վերջիններիս իրականացումը ՀՀ Սահմանադրությանը և Հայաստանի միջազգային պարտավորություններին համահունչ»,- ասված է հաղորդագրությունում: