«Էրեբունի» թանգարանը կունենա նոր մասնաշենք. քաղաքապետարան

Լուրեր

06.06.2026 | 13:05
Հայտնի է Հայաստանի հավաքականի հայտացուցակը Ղազախստանի դեմ խաղում․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.06.2026 | 12:50
«Նման ընտրությունները լեգիտիմ չեն լինի»․ Մեդվեդևը՝ Հայաստանի առաջիկա ընտրությունների մասին
06.06.2026 | 12:34
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
06.06.2026 | 12:25
Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակիչ է դուրս եկել Խորվաթիայում
06.06.2026 | 12:13
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
06.06.2026 | 11:56
Արամ Դանիելյանից կբռնագանձվեն բնակարաններ, հողամասեր, մեքենաներ և 100 մլն դրամ
06.06.2026 | 11:21
ԿԸՀ-ն բավարարել է պատգամավորի 6 թեկնածուի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը. նրանց ձերբակալելու որոշում է կայացվել
06.06.2026 | 11:03
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է Հայաստանի ներկայացրած «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը
06.06.2026 | 10:42
«Պիտի մինիմում մե 10 ձեն բերե». ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել
06.06.2026 | 10:33
Ըստ մեղադրանքի՝ Նորակերտի նախկին ղեկավարը յուրացրել է շուրջ 40 գույք՝ համայնքի հողեր, շենքեր և ավտոմեքենաներ
06.06.2026 | 10:17
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.06.2026 | 10:00
Այսօր Հայաստանում լռության օր է
06.06.2026 | 01:06
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կվիճարկվի՞ Վարչական դատարանում, թե՞ ոչ․ «Հանրապետության» անդամը՝ իրենց որոշման մասին
06.06.2026 | 00:39
ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումն անվավեր ճանաչելու՝ «Հանրապետության» դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:21
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը ուժը կորցրած ճանաչելու մասով որևէ հիմք չի ներկայացվել․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեր օրերից՝ ուրարտական դարաշրջան. «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի այցելուները պատմության ու ժամանակի միջով կճանապարհորդեն վիրտուալ շրջագայությամբ: Նման հնարավորություն թանգարանը կունենա նոր մասնաշենքի կառուցումից հետո. տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

«Ծրագիրը Երևանի քաղաքապետարանի և «Ջոն և Սոսի Բալյան» հիմնադրամի համագործակցության արդյունքն է:
Ավելի վաղ ստորագրված մտադրությունների հուշագիրը վերածվել է պայմանագրի: Այն ստորագրել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու ամերիկաբնակ հայազգի բարերար Ջոն Բալյանը:

Ներդրումային ծրագրով նախատեսվում է թանգարանի անմիջապես հետնամասում կառուցել նոր` ժամանակակից տեխնոլոգիաներով մասնաշենք, որը ճարտարապետությամբ պետք է համահունչ լինի տարածքին, բայց միաժամանակ՝ հագեցած նորարարական տեխնոլոգիաներով: Այս հատվածում կտեղակայվեն նոր ցուցասրահներ, որտեղ կլինեն անիմացիոն ցուցադրություններ, և այցելուները Երևանի պատմությանը կծանոթանան վիրտուալ շրջագայությամբ: Տարածքում կբացվեն նաև գիտական լաբորատորիաներ: Շինարարության համար կհայտարարվի նախագծերի մրցույթ: Ծրագրի ընդհանուր արժեքն ավելի քան 1.5 մլն դոլարին համարժեք դրամ է:

Քաղաքապետ Հայկ Մարությանն, ընդգծելով Էրեբունի թանգարանի ընդարձակման ծրագրի կարևորությունը մայրաքաղաքի համար, նկատել է, որ այն բացառիկ նախագիծ է, որն ուրույն դեր է ունենալու Երևանի զարգացման և մշակութային կյանքի աշխուժացման գործում:
Բարերար Ջոն Բալյանն իր հերթին նշել է, որ նախագծի իրագործումը սպասված է նաև իրենց ամբողջ ընտանիքի համար:

«Տարիներ ի վեր ես և տիկինս մտածում էինք, թե ինչ կարող ենք անել Հայաստանի և հայ ժողովրդի համար: Բավական ծրագրեր էինք մտածել, քննարկել, բայց ի վերջո որոշեցինք մշակութային մի գաղափար կյանքի կոչել: Էրեբունին և ուրարտական շրջանը կարևոր դեր են ունեցել մեր պատմության և մշակույթի ձևավորման գործում: Այժմ ժամանակն է, որ պատմական այս վայրը վերածնվի: Մեր նպատակն է մեծացնել թանգարանի տարածքն և ավելի շատ այցելուներ գրավելու հնարավորություն ստեղծել: Պայմանագրի ստորագրումն այս առումով առաջին քայլն էր: Հուսով ենք, հաջորդ տարի արդեն կդնենք մասնաշենքի հիմնաքարը»,-նկատել է բարերարը:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանի խոսքով՝ ծրագիրը երկրորդ կյանք կպարգևի թանգարանին:

«Մենք կարիք ունենք նորարար տեխնոլոգիաների, նոր մոտեցումների, որոնք բավական մեծ ֆինանսական միջոցներ են պահանջում: Նոր մասնաշենքի կառուցումը մեծապես փոխելու է Էրեբունի թանգարանի նկատմամբ վերաբերմունքը և նոր էջ է բացելու Հայաստանի թանգարանների պատմության մեջ: Մեր թանգարանը կհավակնի դառնալ Երևանի այցեքարտերից մեկը և մի քանի անգամ կմեծացնի այցելուների հոսքը»,- ասում է Միքայել Բադալյանն ու հավելում, որ ժամանակակից թանգարանը պետք է լինի ոչ միայն կոթողային կառույց, այլև՝ ժամանցի կազմակերպման հաճելի վայր»,- ասված է հաղորդագրությունում;