Դատարանը պատասխանը կտա՝ Խաչատուրովը ժամանակին եղե՞լ է տեղում, թե՞ բիլիարդ է խաղացել․ ԳՇ պետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:50
Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:46
Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում
28.11.2026 | 18:22
Նոյեմբերի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.11.2026 | 17:41
Արտաշատում «Toyota Camry» են հրկիզել․ երկու երիտասարդ ձերբակալվել է
28.11.2026 | 16:50
Ոսկեպարում հրդեհ է բռնկվել․ այրվել է 2.5-3 հեկտար խոտածածկ տարածք
28.11.2026 | 16:28
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը
28.11.2026 | 16:00
Ձմռանը մեծանում է շմոլ գազից թունավորման վտանգը․ ինչ է հորդորում Փրկարար ծառայությունը
28.11.2026 | 15:45
Աֆղանստանում դպրոցի մոտ պայթյունի հետևանքով 7 աշակերտ է զոհվել, ավելի քան 90-ը՝ վիրավորվել. Associated Press
28.11.2026 | 15:21
Երևանում որոշ փողոցներ ժամանակավորապես կփակվեն Ամանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված
Բոլորը

2016 թվականի ապրիլյան պատերազմին ԶՈՒ գլխավոր շտաբի այդ ժամանակվա պետ Յուրի Խաչատուրովի մասնակցության վերաբերյալ ոչ մի ցուցմունք չի եղել, ինչպես մամուլն է գրում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:

«Ցուցմունք չի եղել, քանի որ ես տեղեկանք եմ տրամադրել: Այն, ինչ-որ իրականությունն է եղել»,- ասաց նա։

Հարցին՝ Յուրի Խաչատուրովն այդ օրը ժամանակին տեղո՞ւմ է եղել, Արտակ Դավթյանը պատասխանեց. «Դատարանը հարցերի պատասխանը կտա՝ ինքը ժամանակին եղե՞լ է տեղում, թե՞ բիլիարդ խաղալուց է եղել և այլն: Ես մանրամասներին չեմ տիրապետում, քանի որ տվյալ տեղեկանքը տրվել էր մեկ տարուց էլ ավելի ժամանակահատվածում՝ մեկ կամ մեկուկես տարի առաջ, գործընթացը նոր չէ, ուղղակի նոր է ի հայտ գալիս: Գալու կամ չգալու հետ կապված՝ ոչ թե կախված է իմ տեղեկանքից, ամբողջ մի ծառայություն է նախատեսված՝ սկսած անցագրային կետից, երբ ֆիքսվում է օպերատիվ հերթապահով, պաշտոնատար անձանցով: Այնպես որ՝ մեկ կամ երկու հոգի իրենց ցանկությամբ չեն կարող ասել՝ եկել է, թե չի եկել, ֆիքսվում է»:

Մանրամասները՝ տեսանյութում: