Ռոբերտ Քոչարյանը կարող էր ակնկալել ավելի հեղինակավոր մարդկանց աջակցություն. Հրանուշ Խառատյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
04.08.2026 | 19:43
Հայաստանում «վերադարձի հանգույց» ստեղծելու հարց ԵՄ նախարարների տեսակոնֆերանսում չի քննարկվել. ԵՄ աղբյուր
Բոլորը

Ազգագրագետ, հասարակական գործիչ Հրանուշ Խառատյանը Factor.am-ի հետ զրույցում վերջին օրերի ամենակարևոր իրադարձությունը համարեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ ամերիկյան զորքերը Սիրիայից դուրս բերելու մասին։ «Թրամփը հայտարարեց, որ Սիրիայից զորքերը դուրս է բերում, և տարածքը փաստացի հանձնում է Թուրքիային։ Սա էլ Հայաստանի հետ ուղղակի կապ ունեցող և լուրջ երևույթ է»,- ասաց ազգագրագետը։

Նրա խոսքով՝ հետագա զարգացումները կախված կլինեն մասնակից երկրների դիրքորոշումներից. «Եվ դա, անկասկած, անդրադառնալու է Հայաստանի ու Հայաստանի խնդիրների վրա»։

Խառատյանի կարծիքով՝ ՌԴ-ն կարող է ավելացնել ռուսական ներկայությունը Սիրիայում, իսկ քրդերի հետ կապված հնարավոր են նոր ռազմական գործողություններ։

Մարտի 1-ի գործով կալանավորված երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը թեժ աշուն էր խոստացել։ Հարցին՝ նկատո՞ւմ է թեժ աշնան նախադրյալներ, Խառատյանը պատասխանեց, որ կարծում է՝ այո՛, հենց հիմա էլ թեժ է. «Ուրիշ խնդիր է, թե Ռոբերտ Քոչարյանի ակնկալած թեժն ինչ էր»։ Ազգագրագետի խոսքով՝ եթե նա ակնկալում էր քաղաքական ու հասարակական կոնսոլիդացիա, ապա նման կոնսոլիդացիա Ռոբերտ Քոչարյանի անձի շուրջ տեղի չունեցավ. «Կարծեք թե չի երևում նման հեռանկար»։

Ինչ վերաբերում է նրան, թե ինչ ազդեցություն ունեցավ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման պահանջով երեկ տարածված նամակ-հայտարարությունը, որը ստորագրել էին Արցախի ու Հայաստանի հասարակական գործիչներ, նախկին պաշտոնյաներ, ազգագրագետն ասաց. «Տխուր արձագանքներ: Կարծում եմ՝ Ռոբերտ Քոչարյանն այն անձը չէր, որի պաշտպանության համար հենց այս ցանկով պիտի հանդես գային: Քոչարյանը կարող էր ակնկալել ավելի հեղինակավոր՝ տարբեր իմաստներով հեղինակավոր ուժի դիրքեր ունեցող, ռեսուրսների հնարավորություն ունեցող մարդկանց աջակցություն կամ գործողություններ»։

Ըստ Խառատյանի՝ անհաջող էր կազմված բուն հայտարարության տեքստը։ «Այս տեքստը Ռոբերտ Քոչարյանին չի պաշտպանում»,- ասաց նա։

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականի պահանջով քվեարկությանը չմասնակցելու՝ ԲՀԿ դիրքրոշումը որոշ շրջանակներում նույնպես մեկնաբանվեց որպես աջակցություն Ռոբերտ Քոչարյանին։ Հրանուշ Խառատյանը ևս այդպես է համարում. «Ես միշտ համարել եմ և շատերն են համարում, որ ԲՀԿ-ն Ռոբերտ Քոչարյանի լծակ-կցորդն է։ Գուցե հիմա հարաբերությունների մակարդակը փոխվել է, բայց ոչ այն աստիճան, որ ԲՀԿ-ն պարտավորություն չունենա Քոչարյանի նկատմամբ կամ Քոչարյանն ինքը դեռ ազդեցություն չունենա ԲՀԿ-ի վրա՝ լինի դա տնտեսական լծակ, լինի դա անցյալի կոմպրոմատի հրապարակման տագնապ»։

Ըստ Խառատյանի՝ ԲՀԿ-ն երբեք չունի և չի կարող ունենալ ինքնուրույն կուսակցական դիրքորոշում. «Ինչպես ծնվել է, այդպես ապրել է, այդպես գործել է և շարունակում է այդպիսին մնալ։ Դա հրահանգի մարդկանց խումբ է և այդ հրահանգի՝ իր հնարավորությունների ծավալով կատարողն է»:

Անդրադառնալով նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանի՝ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից հրաժարականին, Խառատյանն ասաց. «Ինձ համար տարօրինակ էր Վալերի Օսիպյանին խորհրդական նշանակելը»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Մարինե Խառատյան