Զարիֆը մեկնաբանել է՝ ինչն է խանգարել Իրան-ԱՄՆ բանակցություններին

Լուրեր

27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
Բոլորը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին չի համաձայնել Նյու Յորքում շարոնակել ԱՄՆ-ի հետ բանակցությունները, քանի որ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում պաշտոնապես հայտարարել է, որ Վաշինգտոնը ոչ միայն չի սահմանափակելու Թեհրանի դեմ սահմանված պատժամիջոցները, այլև ուժեղացնելու է դրանք: ԻՌՆԱ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:

Անդրադառնալով Հորմուզի խաղաղ նախաձեռնությանը՝ Զարիֆը նշել է. «Իրանի նախագահի կողմից Հորմուզի խաղաղ նախաձեռնության ներկայացումը ռազմավարական քայլ էր այն ժամանակ, երբ մեր տարածաշրջանը պատերազմի առավելագույն վտանգին է ենթարկվում: Մեզ երկխոսություն և խաղաղություն է պետք ավելի, քան երբևէ»:

Անդրադառնալով միջուկային գործարքի շրջանակում պարտավորությունների կրճատմանը՝ Մոհամմադ Ջավադ Զարիֆն ասել է, որ Իրանը որոշումները կայացնում է՝ հիմնվելով սեփական քաղաքականության վրա, և այդ մասին կտեղեկացնի, երբ ժամանակը գա:

«Առաջին իսկ օրից մենք հայտարարեցինք, որ պատրաստ ենք բանակցություններ վարել պարտավորությունների կրճատմանը զուգահեռ, և երբ եվրոպացիները կատարեն իրենց պարտականությունները, երկիրը կվերադառնա իր պարտավորությունների լիարժեք կատարմանը»,- հայտարարել է Իրանի ԱԳ նախարարը: