ԱՄՆ վարչակազմը վերահաստատում է՝ ամերիկյան զորքերը դուրս կբերվեն Սիրիայից

Լուրեր

27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերահաստատում է իր որոշումը Սիրիայի հյուսիսից ամերիկյան զորեքերը դուրս բերելու մասին: Այս որոշման ընդդիմախոսները պնդում են, որ դա կհարվածի ԱՄՆ-ի դաշնակից Սիրիայի դեմոկրատական ուժերին և բացասաբար կազդի ԴԱԻՇ-ի դեմ պայքարի վրա. գրում է amerikayidzayn.com-ը:

Սպիտակ տունը վերահաստատել է իր որոշումը ամերիկյան զորքերը Սիրիայի հյուսիսից դուրս բերելու կապակցությամբ՝ ընդգծելով, որ ԱՄՆ ռազմական ուժերը ԴԱԻՇ-ի խալիֆայության դեմ հաղթանակից հետո այլևս չպետք է մասնակցի այնտեղ որևէ ռազմական գործողության:

Այս հայտարարությունից ժամեր անց քրդական Hawar լրատվական գործակալությունը հաղորդեց, որ Սիրիայի դեմոկրատական ուժերը մեղադրում են Վաշինգտոնին ԱՄՆ-Թուրքիա համաձայնագրի իր պարտավորությունները չկատարելու համար:

Իր հերթին երկուշաբթի օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Թրամփի հետ ամերիկյան զորքերի դուրսբերման վերաբերյալ:

Ըստ Էրդողանի, նախագահ Թրամփը նշել է , որ ամերիկյան զորքերի դուրսբերումը արդեն ընթացքի մեջ է և կշարունակվի:

Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ շուտով Թուրքիան գործողություններ կիրականացնի Հյուսիսային Սիրիայի խորքում, որը դժգոհություն է առաջ բերել Սիրիայի դեմոկրատական ուժերի շրջանում: Վերջիններս գտնում են, որ այս գործողությունները բացասաբար կազդեն ԴԱԻՇ-ի դեմ պայքարի վրա: Երկուշաբթի օրը սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր թվիթերյան գրառման մեջ նախազգուշացրել է թուրքական կողմին, որ կդիմի կոշտ տնտեսական պատժամիջոցների, եթե թուրքական կողմը հարվածի քրդերին:

ՄԱԿ-ը ևս արձագանքում է այս զարգացումներին՝ ընդգծելով այս տարածաշրջանում խաղաղ բնակչության անվտանգության ապահովման կարևորությունը: Ըստ կառույցի՝ անհրաժեշտ է պատրաստ լինել ամեն տեսակի զարգացումների:

Սպիտակ տան հայտարարությունը դուրսբերման մասին դժգոհություններ է առաջացրել նաև Վաշինգտոնում: Նախկին հատուկ բանագնաց Բրետ ՄաքԳուրքն ընդգծել է, որ այսպիսով ամերիկյան կողմը ցուցադրում է իր անտեղյակությունը տեղում ընթացող զարգացումների վերաբերյալ, իսկ ԱՄՆ ազդեցիկ հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը նշել է, որ եթե մամուլի հաղորդումներն այս առիթով իրականություն են, ապա դա նման է աղետի: Ավելի ուշ սենատորը խոստացել է հանդես գալ Թուրքիային պատժամիջոցների ենթարկելու ու ՆԱՏՕ-ից հեռացնելու նախաձեռնությամբ քրդերի դեմ հարձակման դեպքում: