Աչաջրի երեխաները ընթերցանության նոր անկյուն ունեն

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 5-ին վերաբացվեց Տավուշի մարզի Աչաջուր համայնքի գրադարանը։ Բացման արարողությանը ելույթներով հանդես եկան «IBBY Հայաստանի» նախագահ, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան, մշակույթի գործիչներ: Ներկա էին նաև գրքոլորտի տարբեր կազմակերպությունների աշխատակիցներ, հյուրեր:

«Ռուզան Տոնոյանը շնորհավորեց ներկաներին գրադարանի վերաբացման առիթով՝ նշելով, որ այն նոր խթան կհանդիսանա համայնքի մտավոր ներուժը կենտրոնացնելու և մյուս համայնքներին օրինակ ծառայելու համար։ «Աչաջրի մշակույթի տան շենքում գործող գրադարանն իր դռներն է բացում ընթերցասերների առջև բոլորովին նորոգված, տեխնիկապես վերազինված և նոր գրքերով համալրված…Նախաձեռնությունը ևս մեկ խորհուրդ ունի՝ հերթական անգամ արժևորել գրադարանների դերն ու նշանակությունը ընթերցանության կազմակերպման և խթանման գործում», – հավելեց նա։  ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան նշեց, որ Տավուշի մարզը Հայաստանի իր ամենասիրելի վայրն է դարձել, իսկ գրադարանը՝ երեխաների ամենասիրելի վայրը պետք է լինի: «Կարծում եմ, սա ամենակարևոր իրադարձությունն է ձեր երեխաների կյանքում», – դիմեց նա աչաջուրցիներին։

Աչաջուր համայնքի երեխաների մասնակցությամբ միջոցառումից հետո ՀՀ Ջուն Յամադան ու Ռուզան Տոնոյանը Աչաջրի համայնքապետ Կարեն Ղալթախչյանի հետ կտրեցին բացման ժապավենը։

Հիշեցնենք, որ գրադարանը վերաբացվել է IBBY-ի հայաստանյան ներկայացուցչության և Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի նախաձեռնությամբ IBBY Yamada դրամաշնորհային ծրագրով։ Վերանորոգման աշխատանքներին աջակցել են Տավուշի մարզպետարանն ու Աչաջրի համայնքապետարանը, մի շարք գործարարներ, իսկ գրադարանի հավաքածուն համալրվել է «Էդիթ Պրինտ», «Զանգակ», «Անտարես», «Ջի Էս Էմ» հրատարակչությունների և «Նոյյան Տապան», «Բուկինիստ» գրախանութների կողմից նվիրաբերված նոր ավելի քան 500 միավոր, հիմնականում մանկապատանեկան, գունազարդ գրքերով։

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի կողմից շնորհակալագրեր հանձնվեցին նախաձեռնության բոլոր աջակիցներին»,- ասված է հաղորդագրությունում: