«Հյուսիսային պողոտայի» գործով լսումների ձայնագրություններն ուղարկելու եմ իրավապահներին․ ԱԺ նախագահ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.06.2026 | 17:17
Արտաքին ճնշումները մեծ ազդեցություն ունեցան ընտրողների վրա․ Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 17:15
«Բոլորին դեմ եմ»-ը ընտրությունների արդյունքները արդար և թափանցիկ չի համարում
08.06.2026 | 17:13
ՌԴ-ն ուզում էր կիրառել բոլոր գործիքները ՀՀ-ն իր ազդեցության գոտում պահելու․ պորտուգալացի պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 17:10
ԲՀԿ-ն ասուլիս է հրավիրել. ՈւՂԻՂ
08.06.2026 | 17:07
«Ռեալը» երկու տրանսֆեր է իրականացրել․ աղբյուր
08.06.2026 | 17:05
Խուզարկությամբ հայտնաբերվել է Տաշիր համայնքի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
08.06.2026 | 16:58
Շվեդիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՔՊ-ի հաղթանակի առիթով
08.06.2026 | 16:50
Գագիկ Ծառուկյանը Հանրայինից 6 մլն դրամ է պահանջում՝ մայիսի 24-ի ռեպորտաժի համար
08.06.2026 | 16:44
Փաշինյանը հաղթեց․ տարածաշրջանի ապագան դեռ գրվելու փուլում է․ Դոնալդ Տուսկ
08.06.2026 | 16:40
Զախարովան հայտարարել է, թե Հայաստանում ընտրություններն անցկացվել են «ընդդիմության նկատմամբ ճնշումների ու Արևմուտքի միջամտության պայմաններում»
08.06.2026 | 16:33
Թրամփն Իսրայելին ու Իրանին «կրակոցներն անհապաղ դադարեցնելու» կոչ է արել
08.06.2026 | 16:27
ԲՀԿ-ն վերահաշվարկ է սկսել․ պնդում է՝ կան անհամապատասխանություններ արձանագրությունների և ԿԸՀ-ում նշված տվյալների միջև
08.06.2026 | 16:24
Փաշինյանը հատուկ հետաքրքրվել է` Օսիպյանի քրգործը հո իր հետ ունեցած կոնֆլիկտի հետ կապված չի. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 16:20
«Քվեարկության օրը լայնորեն կիրառվել է վարչական ռեսուրս»․ «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունը
08.06.2026 | 16:16
Հնդկաստանի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին
Բոլորը

Իրավական պետություն կառուցելու մեր ջանքերը թերի կլինին, եթե չանդրադառնանք գերակա շահի անվան տակ իրականացված քաղաքացիների ունեզրկման գործընթացին: Այս մասին ԱԺ-ում «Պետության կողմից «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետևանքով սեփականության իրավունքի ոտնահարման խնդիրները» թեմայով լուսմների ժամանակ ասաց խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը:
Արարատ Միրզոյանը նշեց, որ խնդրին ծանոթ է վաղուց, և իր մասնակցությունն է ունեցել Արամի ու Բյուզանդի փողոցների համար կազմակերպված զանազան միջոցառումներին:

«Իրավական պետություն կառուցելուն ուղղված մեր ջանքերը թերի կլինեն, եթե մենք չանդրադառնանք ժամանակին գերակա հանրային շահի անվան տակ տեղի ունեցած քաղաքացիների ունեզրկման գործընթացին և սեփականության իրավունքի զանգվածային խախտումներին»,- ասաց Արարատ Միրզոյանը:

Խնդիրը, ըստ ԱԺ նախագահի, բազմաշերտ է և տարբեր հարթություններում է: «Բազմաթիվ դիտարկումների համաձայն՝ այդ գործընթացներում դրսևորվել են գործադիր իշխանության տարբեր օղակների բարձրաստիճան պաշտոնյաների ինքնիրավչությունն ու կամայականությունը, գուցե նաև սեփական բիզնեսի և ֆինանսական շահերը: Խոսքը գնում է կոռուպցիոն բացահայտումների մասինե,-նշեց խորհրդարանի ղեկավարը և տեղեկացրեց, որ անցումային արդարադատության շրջանակում պետք է անպայման անդրադառնալ այս խնդիրներին, վերաքննել դրանք և փաստերի հաստատման դեպքում գտնել և պատժել մեղավորներին:

«Բացի գործադիր իշխանության տարբեր անձանց շահերից ու մասնակցությունից՝ դրսևորվել է նաև դատական իշխանության կատարյալ կախվածություն գործադիր իշխանության շահագրգիռ ներկայացուցիչներից, և դրա վկայությունն էլ, թերևս, այն է, որ բազմաթիվ կայացված վճիռներ այսօր հակառակ ավարտն են ունենում ՄԻԵԴ -ում», -ասաց Արարատ Միրզոյանը:

Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ ամենակարևորը տուժողների իրավունքների վերականգնումն է:

«Այս վերաքննության արդյունքում, փաստերի հաստատման դեպքում, մենք պետք է գործնական քայլեր ձեռնարկենք տուժողների իրավունքների վերականգնման ուղղությամբ: Այսօրվա ելույթներում նշվեցին հանգամանքներ, որոնք արժանի են իրավապահ մարմինների ուշադրությանը, և այս ելույթների ձայնագրությունն ուղարկելու եմ իրավապահ մարմիններին, որտեղ կորոշեն՝ որն է հիմք, փաստ՝ գործողություններ ձեռնարկելու համար: Մենք՝ որպես քաղաքական թիմ, մեր իշխանությունը բացարձակապես որևէ կաշկանդվածություն չունի նշածս ուղղություններով աշխատանքները շարունակելու առումով և դրա վկայությունն են նախ՝ այս լսումները, ապա նաև փաստահավաք խմբի առկայությունն Արդարադատության նախարարության կողմից կազմված ռազմավարության մեջ»,-եզրափակեց Ազգային ժողովի նախագահը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան