Մեկնարկում է Աբովյանի ամենամյա թատերական փառատոնը

Լուրեր

04.04.2026 | 17:42
Ապրիլի եղանակի կանխատեսումը և կլիմայական բնութագիրը
04.04.2026 | 17:21
Հրդեհ է բռնկվել Երևանի սուպերմարկետներից մեկի պահեստային տարածքում
04.04.2026 | 17:00
Անհապաղ վերացնել Դավիթ Մինասյանի կալանքը և իրականացնել բազմակողմանի քննություն. ՀԿ-ների պահանջը
04.04.2026 | 16:55
Սերժ Սարգսյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
04.04.2026 | 16:54
438 «կողմ», 3 «դեմ». Սերժ Սարգսյանը կրկին վերընտրվեց ՀՀԿ նախագահ
04.04.2026 | 16:35
«Օրիոն»-ն անցել է դեպի Լուսին ճանապարհի կեսից ավելին
04.04.2026 | 16:14
Transfermarkt-ը ներկայացրել է ամենաթանկ դարպասապահների տասնյակը
04.04.2026 | 16:11
Հայաստանը մերը չէր, այլևս մերն է. երկիրը դուրս ենք բերել թակարդից. Նիկոլ Փաշինյան
04.04.2026 | 15:55
ԱՄՆ ռազմաօդային ուժերը մեկ օրում Իրանում կորցրել են երկու ինքնաթիռ․ CNN
04.04.2026 | 15:41
ՀՀ ՄԻՊ-ը ծանոթացել է ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ում
04.04.2026 | 15:30
ՀՀԿ 18-րդ համագումարը՝ ՈՒՂԻՂ
04.04.2026 | 15:16
Կիլիան Մբապեն նշել է իր թերությունը խաղադաշտում
04.04.2026 | 15:00
Փաշինյանը չէր արդարանում Պուտինի մոտ, գործընկերային բացատում էր` Սահմանադրությունը թույլ չի տալիս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 14:52
Գազի գինը չի փոխվի ՌԴ-ին պետք է, որ ՀՀ-ն մնա ԵՏՄ-ում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 14:44
Արման Ծառուկյանի ու Դիլոն Դենիսի մենամարտը չեղարկվել է
Բոլորը

Հայաստանի թատերական գործիչների միությունից տեղեկացնում են, որ ՀԹԳՄ-ն Աբովյանի համայնքապետարանի աջակցությամբ ս/թ հոկտեմբերի 7-11-ը Աբովյանում կանցկացնի Աբովյանի ամենամյա թատերական փառատոնը:

Փառատոնը նպատակ ունի աշխուժացնել թատերական կյանքը Կոտայքի մարզում, թատերասեր հանրությանը հաղորդակից դարձնել թատերարվեստի զարգացումներին, սևեռել ուշադրությունը դեպի թատրոն:
Ներկայացումները տեղի կունենան Աբովյանի դրամատիկական թատրոնի բեմում:

Փառատոնի շրջանակում Երևանի թատրոնների մասնակցությամբ նախատեսված է վեց ներկայացում` Ա․ Պապայանի «Գնա մեռի, արի սիրեմ» (Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն), Հ․ Թումանյանի «Հեքիաթներ» (Հ.Մալյանի անվան թատրոն), Ա․ Այվազյանի «Դիպլիպիտո» (Ալավերդու քաղաքային թատրոն), Վ․ Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը» (Պատանի հանդիսատեսի թատրոն), Պ․ Գլադիլինի «Ուրիշ մարդը» (Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոն), Ու․ Շեքսպիրի «Օթելլո» (Ուսանողական թատրոն), Հ․ Թումանյանի «Անուշ» (Կամերային երաժշտական թատրոն):
Ներկայացումների մուտքն ազատ է: