Բրանդենբուրգի խորհրդարանի նորընտիր փոխնախագահն իր աջակցությունն է հայտնել Արցախին

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Գերմանիայի Դաշնային հանրապետության Բրանդենբուրգ երկրամասի խորհրդարանի նորընտիր փոխնախագահ Անդրեաս Գալաուն իր աջակցությունն է հայտնել Արցախին. գրում է artsakhpress.am-ը:

Անդրեաս Գալաուն հանդիսանում է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության անդամ, որն արդեն մի քանի տարի է համագործակցում է Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության հետ: Սեպտեմբերի 1-ին Բրանդենբուրգում կայացած խորհրդարանական ընտրություններին «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը երկրորդ տեղն էր զբաղեցրել՝ գրանցելով մեծ հաջողություն: Ստացած ձայներին համապատասխան՝ խորհրդարանի փոխնախագահի պաշտոնը զբաղեցրել է այդ կուսակցության ներկայացուցիչը, ով բազմիցս Արցախ է այցելել:
«Հայրենիք» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Գագիկ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորական ուղերձ է հղել Գալաուին՝ փոխնախագահ ընտրվելու կապակցությամբ, որին ի պատասխան վերջինս գրել է. «Շնորհակալ եմ շնորհավորանքի համար: Ուզում եմ վստահեցնել, որ նոր գործառույթներս կօգտագործեմ ի շահ մեր բարեկամության ամրապնդման, հանուն Արցախի ժողովրդի արդար պահանջի: Հայտնում եմ նաև Արցախ այցելելու պատրաստակամությունս մասին»,- նշել է գերմանացի քաղաքական գործիչը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին Գերմանիայի Բրանդենբուրգ երկրամասում կայացած խորհրդարանական ընտրություններին Արցախից դիտորդական առաքելություն են իրականացրել «Ազատ հայրենիք» կուսակցության, «Հայրենիք» խորհրդարանական խմբակցության անդամ Գագիկ Պետրոսյանը և կուսակցության մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: