Հարավկովկասյան երկաթուղու ուղևորահոսքն աճել է 11%

Լուրեր

13.10.2026 | 17:17
Բաքվում դպրոցի հրկիզման փորձի կասկածանքով 6 մարդ է ձերբակալվել
13.10.2026 | 17:08
Դժվա՞ր է ապրել Ձեր աշխատավարձով․ հարց Սուրեն Գրիգորյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 16:58
Փաշինյանն այցելել է «Մերիդիան»՝ ծանոթանալու COP17-ի նախապատրաստական աշխատանքներին
13.10.2026 | 16:50
Պեսկովը հայտարարել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև դիզելային գործարքը խոչընդոտելու՝ Եվրոպայի փորձերի մասին
13.10.2026 | 16:42
Ծաղկաձորում 18,7 մլն դրամ արժողությամբ հողամասը վաճառվել էր 9 մլն դրամով․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը
13.10.2026 | 16:34
Ռուբեն Ռուբինյանը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացումը
13.10.2026 | 16:29
Պլանավորում ենք պարգևավճարը դարձնել աշխատավարձի մաս․ ՔՊ խմբակցության ղեկավար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 16:27
Ալիևի կուսակցությունը խիստ բողոք է հայտնել Էրդողանի խորհրդականի և կուսակիցների՝ հիջաբի արգելքի դեմ հայտարարությունների կապակցությամբ
13.10.2026 | 16:16
Զինված ուժերում կանայք դեռևս քիչ են ներկայացված որոշումների կայացման մակարդակում․ ՄԻՊ
13.10.2026 | 16:04
Բաքուն հայտնում է, թե Նախիջևանը «Զանգեզուրի միջանցքին միացնող երկաթուղու շինարարությունն ընթանում է արագացված տեմպերով»
13.10.2026 | 15:55
ԵՄ-ն ռուսական նավթի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում
13.10.2026 | 15:51
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչների հետ
13.10.2026 | 15:43
Գրետա Թունբերգը միացել է Ֆրանսիայի դպրոցականների բողոքի ցույցերին՝ համազգային ակցիաներին ընդառաջ
13.10.2026 | 15:32
ՔՊ-ական մոտեցում է, գործադիրում աշխատավարձերի բարձրացումների շքերթի շարունակությունն է․ Սուքիասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 15:24
Հոկտեմբերի 15-ին օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով․ առաջիկա օրերին սպասվում են անձրևներ
Բոլորը

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ 2019 թվականի հունվար-սեպտեմբերին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ միջազգային և ներհանրապետական գնացքների ծառայություններից օգտվել է 335 հազար ուղևոր, ինչը 11,6% գերազանցում է 2018 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը, երբ ուղևորների թիվը կազմել էր 300 հազար:

«Երևան-Բաթում-Երևան միջազգային գնացքով փոխադրվել է 59 հազար ուղևոր՝ 2018-ի 52,8 հազարի դիմաց: Աճը կազմել է  11,7%:

Միջազգային հաղորդակցությունում (դեպի Թբիլիսի և Բաթում) 9 ամիսների ընթացքում փոխադրվել է 67,8 հազար ուղևոր՝ 59,7 հազարի դիմաց 2018 թվականին (աճը կազմել է 13,5%):

Ընդ որում, երկաթուղային ուղևորափոխադրումների ծառայություններից օգտվող օտարերկրյա քաղաքացիների տեսակարար կշիռը 36%-ից ավելացել է մինչև 39%:   

Ներհանրապետական հաղորդակցությունում ուղևորների թիվը նույնպես աճել է՝ 11,1%-ով մինչև 267,2 հազար (2018 թվականին՝ 240,4 հազար)»,- ասված է հաղորդագրությունում: