Ի՞նչ է սպասվում բանակում չծառայածներին. Վիգեն Սարգսյանն առաջարկով հանդես կգա

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Հանրային ծառայության պաշտոն զբաղեցրած կամ զբաղեցնող ցանկացած անձ պետք է հայտարարագրի նաև զինծառայության հետ իր և իր հետ փոխկապակցված անձանց հարաբերությունները: Այս մասին այսօր Պաշտպանության նախարարությունում պաշտոնավարման տարին ամփոփող ասուլիսի ընթացքում հայտարարեց նախարար Վիգեն Սարգսյանը:

Վիգեն Սարգսյանն առաջիկայում օրենսդրական նախաձեռնությամբ հանդես կգա, որպեսզի բարձրաստիճան պաշտոնյաներն ու նրանց հետ փոխկապակցված անձինք իրենց գույքի և եկամուտների հայտարարագրերում անդրադառնան նաև բանակում ծառայելու հարցին: Նախարարն այսօր պարզաբանեց նման նախաձեռնությամբ հանդես գալու անհրաժեշտությունը. «Այսինքն՝ ծառայե՞լ է , չի ծառայել, եթե չի ծառայել, ազատված է, տարկետում ունի, իսկ եթե ծառայել է, ապա այս մեկն արդեն կամընտիր, առաջարկում եմ, որ իրավունք ունենա նշի, եթե ծառայել է մարտական հերթապահություն իրականացնող զորամասում»:

Ըստ նախարարի՝ դա առաջին փուլում գոնե բավական է հանրության ուշադրությունն այդ խնդրի վրա ևս մեկ անգամ սևեռելու, իսկ հնարավոր շահառուներն էլ երկար մտածելու հնարավորություն կստանան՝ մինչև բանակից ազատվելու փորձերն ու տարկետում ձևակեպելը:

Factor.am-ը նախարարից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է հայտարարագրումն ունենա նաև իրավական հետևանք և, օրինակ, ներկայացված հայտարարագիրն անհրաժեշտության դեպքում դառնա քննության առարկա, Սարգսյանն ասաց. «Ես չեմ կարող ասել՝ ինչ հետևանք կունենա, սա ընդամենը հայեցակարգ է և դեռ պետք է միս ու արյուն ստանա՝ օրենսդրական ձևակերպումների տեսքով»:

Ռազմական գերատեսչության ղեկավարը նկատեց՝ ինքն անձամբ կուզենա, որ փոփոխություններից բխեն նաև իրավական հետևանքներ, ուստի փորձելու են ձևակերպումներն այդկերպ տալ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան