ԱՄՆ-ի «ամենահայկական» նահանգը կարգելի ներդրումները Թուրքիայում

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը AB 1320 նախագծի ընդունման մասին օրենք է ստորագրել, ըստ որի՝  Կալիֆոռնիայի հասարակական կենսաթոշակային հիմնադրամին արգելվում է ներդրումներ կատարել Թուրքիայում.  փոխանցում է rusarminfo.ru-ն:

Նահանգապետի խոսքով՝ Կալիֆոռնիան պայքարում է հանուն արդարության՝ հիշատակելով 1915 թվականի 1,5 միլիոն զոհերին:

Ամերիկայի հայկական համագումարի հաղորդագրության համաձայն՝ օրինագծի հեղինակ Ադրին Նազարյանը նշել է, որ Կալիֆոռնիան, լինելով մեծությամբ հինգերորդ տնտեսական կենտրոնը և ստորագրելով այդ նախագիծը, ուղղակիորեն հորդորել է Թուրքիային դադարեցնել «ցեղասպանության ժխտման իր կեղծ արշավը»:

Այս փաստաթուղթն առաջարկում է արգելել կենսաթոշակային հիմնադրամին նոր ներդրումներ կատարել Թուրքիայում և դադարեցնել արդեն գոյություն ունեցողները։

Ավելի վաղ ասվել էր, որ Կալիֆոռնիայի բիզնեսի և մասնագիտությունների կոմիտեն հավանություն է տվել Հայաստանում նահանգի տարածաշրջանային առևտրային ներկայացուցչության բացման օրինագծին: