Ուկրաինայում Aн-12 ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել. կա 5 զոհ

Լուրեր

27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
Բոլորը

Ուկրաինայում Aн-12  ինքնաթիռի վթարային վայրէջքի պատճառով առնվազն 5 մարդ է մահացել. հաղորդում է ria.ru-ն հղում անելով Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Վլադիսլավ Կրիկլիին:

Վերջինս իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ նախնական տվյալներով օդանավում եղել են անձնակազմի 7 անդամ և բեռը տեղափոխող 1 մարդ, ապա հավելել, որ ինքնաթիռի վառելիքը սպառված է եղել:

Նշենք, որ «Ուկրաինա- Աերոալյանս» ավիոընկերության UR-CAH համարանիշի Aн-12 ինքնաթիռը չարթերային թռիչք էր կատարում՝ Իսպանական Վիգո քաղաքից դեպի Լվով:

Ավելի վաղ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հաղորդել էր, որ որ ժամը 7: 10-ին, Լվովի միջազգային օդանավակայանից 13,7 կմ հեռավորության վրա վայրէջք կատարելիս, Ան -12 տրանսպորտային ինքնաթիռն անհետացել է ռադարից:

Ժամը 7: 29-ին անձնակազմի անդամներից մեկը  կապ է հաստատել՝ ասելով, որ ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել: Ժամը 7: 46-ին Ան -12-ը գտնվել է թռիչքուղուց 1,5 կմ հեռավորության վրա:

Լվովի մարզում Ուկրաինայի ազգային ոստիկանության վարչության մամուլի ծառայությունից հայտնել են, որ տեղում աշխատում է օպերատիվ-քննչական խումբ և այլ ստորաբաժանումներ:

Դեպքի հանգամանքները պարզվում են: