Խոշտանգումից տուժած անձանց հոգեբանական աջակցություն տրամադրող կենտրոնը երկու տարի է չի ստեղծվել. ՀՔԱՎ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Խոշտանգման հիմքով հարուցված քրեական գործերի մասին տեղեկատվություն ստանալու երկու հարցումներին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պատասխաններ է ստացել ՀՀ հատուկ քննչական ծառայությունից 2019 թ․ փետրվարի 26-ին և հուլիսի 22-ին:

2019 թ․ փետրվարի 25-ի դրությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում խոշտանգման հիմքով 15 քրեական գործ էր քննվում, ևս 2-ը՝ արդեն դատարանում։

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը կազմավորման սկզբից՝ 2006թ.-ից մինչ 2019 թ․ հուլիսի 1-ը,  խոշտանգման հիմքով քննել է 126 քրեական գործ։

ՀՀ-ն խոշտանգումից տուժած քաղաքացիների նկատմամբ իր վերցրած պարտավորությունների կատարման նպատակով  ընդունեց, և  2017 թ․ հունվարի 9-ից  ուժի մեջ  մտավ  «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով սահմանվում են  խոշտանգումից տուժած անձանց փոխհատուցման կարգն ու պայմանները։ Իսկ  արդեն 2017 թ․ հոկտեմբերի 26-ին ՀՀ Կառավարությունը ընդունեց  «Խոշտանգումից տուժած անձանց հոգեբանական ծառայություններից օգտվելու կարգը և պայմանները սահմանելու մասին» որոշումը, որն ուժի մեջ մտավ  նույն տարվա նոյեմբերի 9-ին:

Սակայն խոշտանգումից տուժած անձանց հոգեբանական ծառայություն և փոխհատուցում տրամադրելու մասին շուրջ 2 տարի առաջ ուժի մեջ մտած իրավական ակտերը փաստացի չեն գործում։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը սկսած 2018 թ․-ից ՀՀ Կառավարությունից փորձում է ճշտել, թե ինչպես է իրագործվում  Կառավարության նշված որոշումը:

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ