«Քաղաքապետարանի գործողությունները հիմնավոր են և բխում են օրինականությունից». Հակոբ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Սանիթեքն» առնվազն 2-3 տարի է՝ ցույց էր տալիս անկենսունակություն և համայնքային խնդիրները լուծելու փոխարեն՝ խնդիրներ էր ստեղծում։ Այս մասին այսօր՝ «Երևանը հրաժարվում է Սանիթեքից․ աղբահանության նոր մոդելը» թեմայով քննարկման ընթացքում նշեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Հասկանալի պատճառով իրավական գործընթաց էր տեղի ունենում, սակայն պետք էր վստահ լինել, որ քաղաքապետարանը կկարողանա ինքնուրույն լուծել աղբահանության խնդիրը։ Իսկ այդ խնդիրները 2017-ին ակնհայտ էին, 2018-ին՝ ահագնացող ու սպառնալի տեսք ստացան»,- ընդգծեց Հակոբ Կարապետյանը։

Նրա խոսքով՝ այս ընթացքում քաղաքապետարանը գույքագրել է «Սանիթեքի» առկա տեխնիկական միջոցները, ուսումնասիրել խնդրի իրավական հիմքերը։

«Գույքագրման գործընթացը, որ սկսել էր հունիսին, ավարտվեց սեպտեմբերի վերջերին, ինչին էլ հաջորդեց քաղաքապետի հայտարարությունը՝ պայմանագիրը լուծելու մասին։ Փաստացի, քաղաքապետարանի գործողությունները հիմնավոր են և, նման իրավիճակում, քաղաքապետարանը վստահ է, որ դրանք բխում են օրինականությունից և օրենքի տառին համապատասխան են»,- ասաց քաղաքապետի մամուլի խոսնակը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան