«Քաղաքապետն աղբահանության խնդրի լուծման լավագույն տարբերակն է ընտրել». Արմեն Գալջյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
04.08.2026 | 19:43
Հայաստանում «վերադարձի հանգույց» ստեղծելու հարց ԵՄ նախարարների տեսակոնֆերանսում չի քննարկվել. ԵՄ աղբյուր
04.08.2026 | 19:35
Թուրքիան «խորը մտահոգություն» է հայտնել Սև ծովում երկու քաղաքացիական նավերի վրա ԱԹՍ-ների հարվածների համար
04.08.2026 | 19:23
Սլովենիան շարունակում է մնալ ԵՄ-ի և ՀՀ-ի միջև սերտ գործընկերության անսասան կողմնակիցը. Յանեզ Յանշան՝ Փաշինյանին
04.08.2026 | 19:10
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ցամաքային զորքերի և Ռուսաստանի ՊՆ հրթիռահրետանային գլխավոր վարչության նկատմամբ
Բոլորը

«Սանիթեքի» հետ պայմանագիրը խզելու ամենաճիշտ ժամանակը հենց երեկ էր։ Կարծում եմ՝ քաղաքապետն աղբահանության խնդրի լուծման իդեալական տարբերակն է ընտրել։ Այս մասին այսօր՝ «Երևանը հրաժարվում է Սանիթեքից․ աղբահանության նոր մոդելը» թեմայով քննարկման ընթացքում նշեց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Գալջյանը։

Անդրադառնալով «Սանիթեքի»՝ արբիտրաժային դատարան դիմելու հնարավոր գործընթացին, ավագանու անդամը նկատեց․ «Կարծում եմ՝ ճիշտ չի լինի այս թեմայով որոշակի ենթադրություններ անել, որովհետև արբիտրաժային դատարանն այն ատյանն է, որտեղ հնարավոր չէ կանխորոշել ելքերը։ «Սանիթեքը» թե՛ իրավական, թե՛ տրամաբանական, թե՛ ֆինանսական հիմք չունի արբիտրաժային դատարան դիմելու, քանի որ եթե չի կարողանում ներդրումներ իրականացնել և խնդիրը կարգավորել, ինչպե՞ս է պատրաստվում մի քանի միլիոն դոլար ծախսել՝ արբիտրաժային դտարան դիմելու համար։ Այնտեղի ծախսերը և փաստաբանական ծախսերը շատ մեծ են»։

Խոսելով աղբահանության նոր մոդելի մասին, Արմեն Գալջյանը նշեց, որ առնվազն մինչև դեկտեմբեր կսպասեն՝ տեսնելու համար, թե ինչ արդյունքներ է գրանցում աղբահանության համայնքային հիմնարկը։

«Պետք է տեսնենք՝ համայնքն ինչպես է կառավարում, որովհետև մասնավորինն արդեն տեսել ենք։ Կարծում եմ՝ Երևան քաղաքն արդեն լինելու է ավելի մաքուր, քան երբևէ »:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան