Ես չեմ հեռանում ԵԽԽՎ պատգամավորի աթոռից. Հովհաննես Իգիթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
Բոլորը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Իգիթյանն անդրադառնալով Ալիևի այն հայտարարությանը, որ «Արցախը Ադրբեջան է ու վերջ», ասել է, որ Ալիևը հակասում է ոչ միայն ինքն իրեն, այլև Մինսկի խմբին, որի բոլոր փաստաթղթերում նշված է ազգերի ինքնորոշման իրավունքը։

«ՌԴ արտգործնախարար Լավրովը վերջերս հայտարարել է, որ երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է, թե Արցախը Հայաստան է ու վերջ, դա չի նպաստում բանակցությունների գործընթացը սկսելու մթնոլորտին։ Եվ ես սպասում եմ, որ Ռուսաստանը՝ որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր, որը պետք է չեզոք լինի ու անաչառ, նմանատիպ հայտարարություն անի Ալիևի հայտարարության հետ կապված։ Եթե Ադրբեջանը համարում է, որ Լեռնային Ղարաբաղն իր տարածքն է, ի՞նչ բանակցությունների մասին կարող է խոսք լինել, որովհետեւ դա նշանակում է, որ ինքը խաղաղ բանակցությունների շարունակություն չի տեսնում»,- նկատեց պատգամավորը:

Պարոն Իգիթյանն այսօր մեկնաբանեց նաև մամուլում տարածված այն տեղեկությունը, որ ՌԴ պնդմամբ ՀՀ ԱԺ-ն մտադիր է նրան հեռացնել ԱԺ ԵԽԽՎ պատվիրակության կազմից։

«Մամուլում բոլորն ամեն ինչ գիտեն, միայն ես չգիտեմ կամ մեր խմբակցության անդամները չգիտեն։ Եթե ես տեսնեմ, որ այդ հարցը արդեն ոչ միայն դիպչում է իմ արժանապատվությանը, այլև վնասում է ՀՀ պատվիրակության ու մեր խմբակցության աշխատանքներին, ես կանդրադառնամ բոլոր անճշտություններին։ Դուք ասում եք, որ կա մի երկիր, որն ազդում է Հայաստանի վրա, որն ուզում է պատվիրակություն ձևավորել իր ուզած ձևով։ Դա անընդունելի է։ Կապ չունի, թե դա որ երկիրըն է՝ Թուրքիա, Ադրբեջան, Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան և այլն։ Մեր պատվիրակությունը ձևավորվում է այստեղ, այն էֆեկտիվ է աշխատում և նույն կազմով պետք է շարունակի աշխատել։ Եթե նկատել եք այս մեկ տարվա ընթացքում որևէ բանաձև, որտեղ ոչ պատշաճ կամ ճիշտ ձևով է ներկայացվել Հայաստանի իրավիճակը, կամ որտեղ Ադրբեջանն անցկացներ ԵԽԽՎ-ում փաթաթան դարձած օկուպացիան կամ «գրավյալ տարածքները», հիմա նման բաներ չկան։ Ես չեմ հեռանում։ Տարվա վերջում մեր խմբակցությունը կներկայացնի բոլոր պատվիրակությունների անդամներին։ Ես հույս ունեմ, որ մեր պատվիրակությունը չի փոխվի»,- պարզաբանեց Հովհաննես Իգիթյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան