ԵԽ նախարարների կոմիտեն որոշմամբ կարևորել է ՄԻՊ-ի դերը ԶՈՒ-ի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության հարցում

Լուրեր

04.04.2026 | 17:00
Անհապաղ վերացնել Դավիթ Մինասյանի կալանքը և իրականացնել բազմակողմանի քննություն. ՀԿ-ների պահանջը
04.04.2026 | 16:55
Սերժ Սարգսյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
04.04.2026 | 16:54
438 «կողմ», 3 «դեմ». Սերժ Սարգսյանը կրկին վերընտրվեց ՀՀԿ նախագահ
04.04.2026 | 16:35
«Օրիոն»-ն անցել է դեպի Լուսին ճանապարհի կեսից ավելին
04.04.2026 | 16:14
Transfermarkt-ը ներկայացրել է ամենաթանկ դարպասապահների տասնյակը
04.04.2026 | 16:11
Հայաստանը մերը չէր, այլևս մերն է. երկիրը դուրս ենք բերել թակարդից. Նիկոլ Փաշինյան
04.04.2026 | 15:55
ԱՄՆ ռազմաօդային ուժերը մեկ օրում Իրանում կորցրել են երկու ինքնաթիռ․ CNN
04.04.2026 | 15:41
ՀՀ ՄԻՊ-ը ծանոթացել է ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ում
04.04.2026 | 15:30
ՀՀԿ 18-րդ համագումարը՝ ՈՒՂԻՂ
04.04.2026 | 15:16
Կիլիան Մբապեն նշել է իր թերությունը խաղադաշտում
04.04.2026 | 15:00
Փաշինյանը չէր արդարանում Պուտինի մոտ, գործընկերային բացատում էր` Սահմանադրությունը թույլ չի տալիս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 14:52
Գազի գինը չի փոխվի ՌԴ-ին պետք է, որ ՀՀ-ն մնա ԵՏՄ-ում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 14:44
Արման Ծառուկյանի ու Դիլոն Դենիսի մենամարտը չեղարկվել է
04.04.2026 | 14:28
Ալեն Սիմոնյանը փողոցում հայհոյելուց հետո ՔԿ չի հրավիրվել
04.04.2026 | 14:08
«Արցախը Հայաստան է և վերջ» ասելով հանձնեցին Արցախը. Սերժ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից տեղեկացնում են, որ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն ընդունել է «Մուրադյանն ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ վճռի կատարման վերաբերյալ որոշումը՝ ընդգծելով Մարդու իրավունքների պաշտպանի դերը զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության հարցում։

«Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն անցյալ տարի առաջին անգամ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե էր ներկայացրել հատուկ դիրքորոշում կապված զինծառայողների իրավունքների հարցով «Մուրադյանն ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ վճռի կատարման հետ:

Դիրքորոշման մեջ անդրադարձ էր կատարվել նշված վճռի կատարման համար սկզբունքային մի շարք խնդիրների, և Պաշտպանը ներկայացրել է կոնկրետ առաջարկություններ: Մասնավորապես, Նախարարների կոմիտեին ուղարկված դիրքորոշմամբ կարևորվել է քաղաքացիական վերահսկողությունը զինված ուժերի նկատմամբ։

Ներկայացվել են կոնկրետ առաջարկներ, որոնք կամրապնդեն Պաշտպանության նախարարության գործունեությունն այս ոլորտում։ Առաջարկների մյուս մասը վերաբերել էր զինված ուժերում կարգապահության ամրապնդմանը։

Մարդու իրավունքների պաշտպանն առանձին առաջարկներ էր ներկայացրել նաև զինված ուժերում մարդու իրավունքների կրթության և առհասարակ իրազեկման բարձրացման ուղղությամբ։ Առաջարկները ներկայացնելուց հետո Պաշտպանի աշխատակազմն ու Պաշտպանության նախարարությունը շարունակել են դրանց իրագործմանն ուղղված արդյունավետ աշխատանքը՝ համագործակցելով նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցչի գրասենյակի հետ։

Անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդման մեջ զինծառայողների իրավունքների պաշտպանությանը և զինծառայողներին բռնություններից պաշտպանելու հարցերին՝ Նախարարների կոմիտեի քարտուղարությունը կարևորել է, որ իրավասու պետական մարմինները ոլորտի զարգացման հարցում հաշվի առնեն Պաշտպանի տարեկան հաղորդման մեջ տեղ գտած մտահոգությունները և առաջարկությունները»,- ասված է հաղորդագրությունում: