ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է ՀՀ-ին վճարել 7800 եվրո անգործունակ ճանաչված Գուրգեն Նիկոլյանի գործով

Լուրեր

28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:50
Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:46
Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում
28.11.2026 | 18:22
Նոյեմբերի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.11.2026 | 17:41
Արտաշատում «Toyota Camry» են հրկիզել․ երկու երիտասարդ ձերբակալվել է
28.11.2026 | 16:50
Ոսկեպարում հրդեհ է բռնկվել․ այրվել է 2.5-3 հեկտար խոտածածկ տարածք
28.11.2026 | 16:28
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը
28.11.2026 | 16:00
Ձմռանը մեծանում է շմոլ գազից թունավորման վտանգը․ ինչ է հորդորում Փրկարար ծառայությունը
28.11.2026 | 15:45
Աֆղանստանում դպրոցի մոտ պայթյունի հետևանքով 7 աշակերտ է զոհվել, ավելի քան 90-ը՝ վիրավորվել. Associated Press
28.11.2026 | 15:21
Երևանում որոշ փողոցներ ժամանակավորապես կփակվեն Ամանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված
Բոլորը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վճիռ է կայացրել Հայաստանի դեմ Նիկոլյանի գործով։

ՄԻԵԴ-ը վճռել է, որ տեղի է ունեցել դատաքննության իրավունքի և անձնական կյանքի հարգման իրավունքի խախտում։ Դատարանը որոշել է, որ Հայաստանը պետք է Գուրգեն Նիկոլյանին վճարի 7800 եվրո՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում։

Գործը վերաբերում էր հայցվորին, որն անգործունակ էր ճանաչվել 2013 թվականին դատաքննությունից հետո, որը հարուցել էին նրա կինն ու որդին։ Դատարանը վճռեց, որ հայցվորը չէր կարող հայց ներկայացնել ապահարզանի և բնակարանից կնոջը վտարելու մասին, ինչպես նաև չէր կարող հասնել դատարանում իրավունակության վերականգնմանը, քանի որ Հայաստանի օրենքը լիովին արգելել է դատարանի ուղղակի հասանելիությունը նրանց համար, ովքեր անգործունակ են ճանաչվել։ Այս իրավիճակը խորանում  է այն փաստով, որ իշխանությունները հայցվորի որդուն նշանակել են նրա օրինական խնամակալ՝ չնայած կոնֆլիկտային հարաբերություններին։

Բացի այդ,  որոշումը, որը զրկում էր հայցվորին գործունակությունից, հիմնվում էր միայն մեկ հնացած հոգեբուժական եզրակացության վրա՝ առանց որևէ մանրամասն վերլուծության նրա հոգեկան խանգարման աստիճանի մասին կամ հաշվի առնելու այն, որ նա նման հիվանդության պատմություն չուներ։

2012 թվականին Նիկոլյանը հայց է ներկայացրել ապահարզանի ու կնոջը վտարելու մասին՝ պնդելով, որ իրենց կոնֆլիկտային հարաբերություններն անտանելի են դարձրել համատեղ կեցությունը։ Բայց ազգային դատարաններն այդպես էլ չեն քննարկել նրա հայցը, քանի որ նա ճանաչվել է անգործունակ 2013 թվականին դատաքննությունից հետո, որը հարուցել էին նրա կինն ու որդին, որն ապրում էր իր ընտանիքի հետ նույն բնակարանում։

Մասնավորապես, 2013 թվականի նոյեմբերին շրջանային դատարանը Նիկոլյանին հայտարարել է անգործունակ՝ որոշելով, որ նա հոգեկան խանգարում ունի և չի կարող գիտակցել, թե ինչ է անում ու չի կարող վերահսկել իր գործողությունները։