Մենք մեծապես կարևորում ենք Հայաստանի հետ՝ ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ շրջանակում հարաբերությունների խորացումը. Փաշինյանն ընդունել է Լիտվայի Սեյմասի խոսնակին

Լուրեր

27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
Բոլորը

ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Լիտվայի Հանրապետության խորհրդարանի՝ Սեյմասի խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը, ողջունելով հյուրերին, նշել է, որ Հայաստանը կարևորում է Լիտվայի հետ հարաբերությունները, և վերջին շրջանում երկկողմ բարձրաստիճան պաշտոնական փոխայցերի հաճախակիությունը վկայում է հայ-լիտվական կապերի դինամիկ զարգացման մասին: «Հայաստանի համար Լիտվան կարևոր գործընկեր է, ում հետ մենք ցանկանում ենք զարգացնել կապերը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերում: Մենք ունենք բարեփոխումների մեծ օրակարգ, և այդ գործընթացում Եվրոպական միությունը մեր երկրի կարևորագույն գործընկերներից է: Այս համատեքստում կարևորում ենք ԵՄ անդամ երկրների, Լիտվայի հետ փոխգործակցության զարգացումը և փորձի փոխանակումը, որն ավելի առարկայական կդառնա ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտից հետո: Միևնույն ժամանակ պետք է ակտիվ աշխատենք մեր երկկողմ գործակցությունն ընդլայնելու ուղղությամբ», – ասել է Հայաստանի վարչապետը:

Վիկտորաս Պրանցկետիսը նշել է, որ լիտվական կողմը համակարծիք է Հայաստանի վարչապետի հետ, և հենց այդ՝ երկու երկրների համագործակցության զարգացման հնարավորությունները քննարկելու նպատակով էլ Լիտվայի խորհրդարանի պատվիրակությունը ժամանել է Հայաստան, իսկ մյուս տարի սպասվում է նաև Լիտվայի վարչապետի այցը Հայաստան: «Մենք մեծապես կարևորում ենք Հայաստանի հետ՝ ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ շրջանակում հարաբերությունների խորացումը: Լիտվան ողջունում է թավշյա հեղափոխությունը, ՀՀ-ում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացները և պատրաստ է աջակցել Հայաստանի ժողովրդավարությանը, կիսվել բարեփոխումների իր փորձով ու հաջողություններով, ներառյալ՝ կոռուպցիայի դեմ պայքարի և դատաիրավական բարեփոխումների ոլորտում», – ասել է Լիտվայի Սեյմասի խոսնակը: Նրա խոսքով՝ Հայաստանն ու Լիտվան նաև կարող են զարգացնել արդյունավետ համագործակցություն տնտեսական, գիտական, կրթական, մշակութային, բնապահպանական, վերականգնվող էներգետիկայի ոլորտներում:

Հայաստանի վարչապետը և Լիտվայի Սեյմասի խոսնակը համակարծիք են եղել, որ միջկառավարական և միջխորհրդարանական դինամիկ երկխոսությունը լավ հենք է երկու երկրների միջև կապերի հետագա զարգացման համար:

Կողմերը մտքեր են փոխանակել ժողովրդավարության զարգացման և ամրապնդման հարցի շուրջ: Վարչապետն ընդգծել է՝ Հայաստանի և հայ հասարակության համար ժողովրդավարությունը ներքին համոզմունք է, արժեքային համակարգ, այլ ոչ թե արտաքին քաղաքական կողմնորոշում, և ներկայում մեր երկիրն առաջ է շարժվում ժողովրդավարությունն ուժեղացնելու ճանապարհով: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին այդ գործընթացում աջակցելու պատրաստակամության համար: