Հայաստանն ու Լիտվան ունեցել են ընդհանուր պատմություն և ունեն հետագա հարաբերությունները խորացնելու մեծ ներուժ. նախագահը հյուրընկալել է Լիտվայի Սեյմասի խոսնակի գլխավորած պատվիրակությանը

Լուրեր

04.04.2026 | 17:00
Անհապաղ վերացնել Դավիթ Մինասյանի կալանքը և իրականացնել բազմակողմանի քննություն. ՀԿ-ների պահանջը
04.04.2026 | 16:55
Սերժ Սարգսյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
04.04.2026 | 16:54
438 «կողմ», 3 «դեմ». Սերժ Սարգսյանը կրկին վերընտրվեց ՀՀԿ նախագահ
04.04.2026 | 16:35
«Օրիոն»-ն անցել է դեպի Լուսին ճանապարհի կեսից ավելին
04.04.2026 | 16:14
Transfermarkt-ը ներկայացրել է ամենաթանկ դարպասապահների տասնյակը
04.04.2026 | 16:11
Հայաստանը մերը չէր, այլևս մերն է. երկիրը դուրս ենք բերել թակարդից. Նիկոլ Փաշինյան
04.04.2026 | 15:55
ԱՄՆ ռազմաօդային ուժերը մեկ օրում Իրանում կորցրել են երկու ինքնաթիռ․ CNN
04.04.2026 | 15:41
ՀՀ ՄԻՊ-ը ծանոթացել է ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ում
04.04.2026 | 15:30
ՀՀԿ 18-րդ համագումարը՝ ՈՒՂԻՂ
04.04.2026 | 15:16
Կիլիան Մբապեն նշել է իր թերությունը խաղադաշտում
04.04.2026 | 15:00
Փաշինյանը չէր արդարանում Պուտինի մոտ, գործընկերային բացատում էր` Սահմանադրությունը թույլ չի տալիս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 14:52
Գազի գինը չի փոխվի ՌԴ-ին պետք է, որ ՀՀ-ն մնա ԵՏՄ-ում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 14:44
Արման Ծառուկյանի ու Դիլոն Դենիսի մենամարտը չեղարկվել է
04.04.2026 | 14:28
Ալեն Սիմոնյանը փողոցում հայհոյելուց հետո ՔԿ չի հրավիրվել
04.04.2026 | 14:08
«Արցախը Հայաստան է և վերջ» ասելով հանձնեցին Արցախը. Սերժ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Լիտվայի Հանրապետության Սեյմասի խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսի գլխավորած պատվիրակությանը:

«Նախագահ Սարգսյանը ողջունել է Լիտվայի խորհրդարանականների այցը Հայաստան՝ նշելով, որ երկու երկրներն ունեցել են ընդհանուր պատմություն, ունեն ընդհանուր արժեքներ և հետագա հարաբերությունները խորացնելու մեծ ներուժ:

Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Լիտվայի հետ համագործակցության խորացմանը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ Եվրամիության ծրագրերի շրջանակում: Նա արժեքավոր է համարել Լիտվայի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում համագործակցության խորացման ուղղությամբ ցուցաբերվող աջակցությունը:

«Հայաստանը պատմության ընթացքում հանդես է եկել որպես քաղաքակրթությունների խաչմերուկ: Ներկայումս մենք սերտ համագործակցում ենք ինչպես ԵՏՄ-ի, այնպես էլ Եվրամիության հետ՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում: Դա մեր առավելությունն է: Ինչ-որ առումով մենք հանդես ենք գալիս նաև որպես համագործակցության խաչմերուկ»,-նշել է Հայաստանի նախագահը:

Լիտվայի Սեյմասի խոսնակը, համակարծիք լինելով, որ երկու երկրներն ու ժողովուրդները շատ ընդհանրություններ և ընդհանուր պատմական հետք ունեն, ընդգծել է ապագային միտված փոխգործակցության խորացման կարևորությունը: Նա պատրաստակամություն է հայտնել ԵՄ-ի հետ համագործակցության իրենց փորձառությունը փոխանցել հայաստանցի գործընկերներին՝ նշելով, որ Լիտվան նույնպես շահագրգռված է Հայաստան-ԵՄ համագործակցության խորացմամբ:

Հանդիպմանը կարևորվել է երկու երկրների միջև կրթության, գիտության, տեխնոլոգիաների, մշակույթի ոլորտներում համագործակցության զարգացումը, համատեղ ծրագրերի իրականացումը: «Մենք գիտության, մշակույթի ոլորտներում փոխգործակցության լավ ավանդույթներ ենք ունեցել: Կցանկանայի լիտվական մշակույթը Հայաստանում ավելի շատ տեսնել»,-նշել է նախագահ Սարգսյանը:

Նախագահը խոսել է նախագահական մի շարք նախաձեռնությունների մասին, որոնք ուղղված են Հայաստանում գիտության, տեխնոլոգիաների, մշակույթի զարգացմանը և անդրադարձել դրանց իրականացման շրջանակներում միջազգային ընկերությունների հետ համագործակցությանը»,- ասված է հաղորդագրությունում: