ԼՂ հիմնախնդրի կարգավորման քաղաքական գործընթացն արգելակված է. Լավրով

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման քաղաքական գործընթացն արգելակված է: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Վերջին շրջանում շփման գծում իրավիճակը բավական հանգիստ է, միջադեպերը քիչ են, և դրանք խոշոր չեն: Տեղի է ունեցել զոհվածների դիերի փոխանակում, պատրաստվում է պահվող անձանց փոխանակում… ԵԱՀԿ Միսկի խմբի համանախագահները՝ ՌԴ-ն, Ֆրանսիան և ԱՄՆ-ն, սերտորեն աշխատում են, այս տարի արդեն երեք անգամ հանդիպել են, կարծեմ, ԱԳ նախարարների հետ, այդ թվում՝ ապրիլին՝ Մոսկվայում, իմ մասնակցությամբ»,- ասել է նա:

Լավրովի խոսքով, սակայն, քաղաքական գործընթացն արգելակված է. «Եվ առայժմ այդ արգելակից հանել չի հաջողվում»:

Նա նշել է նաև, որ կողմերն անում են լուրջ հայտարարություններ, որոնք չեն օգնում քաղաքական գործընթացի մթնոլորտ ստեղծել:

«Մենք ունենք բազային փաստաթղթեր, ցանկանում ենք այդ բազային սկզբունքների հիման վրա, որոնք բազմիցս քննարկվել են, հանգուցալուծում գտնել: Բայց հանգուցալուծում պետք է գտնել, իհարկե, ուղիղ երկխոսության միջոցով»,- ասել է ռուսաստանցի դիվանագետը:

Նա հավելել է, որ շփումներ կան, բայց կարգավորման հարցով երկխոսությունը դեռևս չի վերականգնվել: