Դավիթ Սանասարյանը իր դեմ հարուցված քրեական գործով փակագծեր է բացում, անուններ տալիս. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.02.2026 | 23:21
Ֆրանսիան պատրաստ է լիակատար աջակցություն ցուցաբերել Հայաստանին COP17-ի կազմակերպման հարցում
03.02.2026 | 23:05
Հայկ Սարգսյանը որևէ քրեական վարույթով մեղադրյալի կարգավիճակ չունի. Դատախազություն
03.02.2026 | 22:51
ՄԻՊ-ը և ԵԽ հանձնակատարը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կարևոր հարցեր
03.02.2026 | 22:39
Իսպանիան կարգելի 16 տարեկանից փոքր անձանց մուտքը սոցցանցեր
03.02.2026 | 22:25
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.02.2026 | 22:11
Նիկոլ Փաշինյանը Աբու Դաբի է մեկնել Աննա Հակոբյանի հետ
03.02.2026 | 22:02
Հազար դոլար՝ զոհված 2 եղբոր գերեզմանը սարքելու համար․ խարդախության հոդվածով տղամարդը դատարանում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.02.2026 | 21:49
Հայաստան–Հնդկաստան ռազմաքաղաքական օրակարգը՝ ԱԳ փոխնախարարի և Հնդկաստանի ԶՈւ շտաբի պետի հանդիպմանը
03.02.2026 | 21:36
Բաքուն և Լոնդոնն ամրապնդում են պաշտպանական գործընկերությունը
03.02.2026 | 21:22
Հայաստանում շտապօգնության բժիշկները մոտոցիկլով կմեկնեն կանչի․ ԱՆ նոր նախաձեռնությունը
03.02.2026 | 21:08
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ճապոնիայի ԱԳՆ-ների միջև
03.02.2026 | 21:00
Վենսի այցով՝ ԱՄՆ-ն մեծ նշանակություն է տալիս ՀՀ-ի հետ գործակցությանը․ դրական անակնկալներ են լինելու․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.02.2026 | 20:43
Լեհաստանի ՊՆ աշխատակից է ձերբակալվել ՌԴ-ի և Բելառուսի հետախուզության համար աշխատելու կասկածանքով
03.02.2026 | 20:30
Թուրքիան կորցրել է ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման հանդեպ հետաքրքրությունը, քանի որ գիտի՝ կստանա, ինչ ուզում է․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.02.2026 | 20:22
Ադրբեջանն ու ԱՄԷ-ն պաշտպանության և էներգետիկայի ոլորտներում համագործակցության փաստաթղթեր են ստորագրել
Բոլորը

Պետական վերահսկողական ծառայության լիազորությունները ժամանակավորապես կասեցված պետ Դավիթ Սանասարյանն այսօր հրավիրված ասուլիսում մի շարք աղմկահարույց հայտարարություններ արեց։

Ինչպես գիտենք ԱԱԾ-ն Սանասարյանին մեղադրանք էր առաջադրել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Ըստ մեղադրանքի՝ Սանասարյանը նպաստել էր իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը։

Այսօր Դավիթ Սանասարյանը տվեց երկու անուն՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի։ Ասաց՝ նրանք իրեն մեկուսացնելու նպատակ են ունեցել. «Ես կարեկցում եմ Թորոսյանին, իմ պաշտպանն ասաց, թե նրա գործողությունների մեջ հանցակազմ չկա, բայց հանցակազմ կա, և դա կեղծ ցուցմունքն է»։

Սանասարյանը պնդեց՝ վարչապետին բազմիցս իր մասին կեղծ տեղեկություն են զեկուցել, լրագրողների հարցին, թե՝ ով, նա կրկին Վանեցյանին ակնարկեց․ «Մինչև քրեական գործի հարուցվելը, ամիսներ շարունակ վարչապետին զեկուցվում էր սխալ ինֆորմացիա՝ արդեն թոշակի գնացած մի պաշտոնյայի կողմից»։

Ըստ Սանասարյանի ինքը շատերին էր խանգարում, քանի որ նպատակ ուներ բոլոր փակ հաստատություններում ուսումնասիրություն սկսել՝ այդ թվում առողջապահության նախարարությունում և Ազային անվտանգության ծառայությունում։

Առողջապահության նախարարը արձագանքելով Սանասարյանի հայտարարություններին ասաց, ինքը կեղծ ցուցմունք չի տվել․ «Կարելի է իմ տված ցուցմունքները կամ ստուգել, կամ եթե վստահ են, որ դրանք կեղծ են տան իրավական գնահատական, մեր երկրում կան համապատասխան մարմիններ։ Իմ տված ցուցմունքները կեղծ չեն և հիմնված են իմ կողմից տիրապետված ինֆորմացիայի վրա»։

Փորձեցինք կապ հաստատել նաև ԱԱԾ նախկին տնօրենի՝ Արթուր Վանեցյանի հետ, վերջինիս հեռախոսահամարին պատասխանած անձը ներկայանալ չցանկացավ, ասաց՝ կփոխանցի մեր հարցերը, իսկ հետո արդեն մեր զանգերն անպատասխան մնացին։

Ի դեպ, Սանասարյանը այսօր ևս մեկ հայտարարություն արեց՝ ասելով, որ հարուցված քրեական գործից առանձին մաս է անջատվել, որով նախաքննություն է ընթանում, բայց թե ինչի մասին է խոսքը ասաց՝ չգիտեն։

Սանասարյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանն էլ իր հերթին մեղադրանքի սլաքներն ուղղեց գլխավոր դատախազի ուղղությամբ։ Ասաց՝ իրենք դիմել էին Դատախազություն և ակնկալում էին, որ քրեական հետանդումը կդադարեցվի, քանի որ հիմքեր չկան, բայց գործը հաստատվեց և մտավ դատարան․ «Այս ամենը գալիս է նրանից, որ Արթուր Դավթյան անունով անձը պետք է հրաժարական ներկայացրած լիներ և ոչ թե գնար վարչապետի մոտ երդում ուտեր, թե ինքը վերափոխվել է և կպայքարի նախկին իր բաժակակից ընկերների դեմ»։

Նշենք, որ Դավիթ Սանասարյանի, ինչպես նաև Պետական վերահսկողական ծառայության ևս երկու աշխատակցի ու «Զորաշեն» ընկերության հաշվապահի մեղադրանքը հաստատելուց հետո գործն ուղարկվել է դատարան։ Այն մակագրվել է դատավոր Դավիթ Բալայանին։

Սանասարյանի պաշտպանները դատավորին ինքաբացարկ ներկայացնելու անհրաժեշտություն չեն տեսնում, բայց կմիջնորդեն, որպեսզի գործը քննվի առանձին մասով։ Դատական նիստի օրը դեռևս հայտնի չէ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան