Իմ ցուցմունքները կեղծ չեն. Արսեն Թորոսյանը՝ ի պատասխան Դավիթ Սանասարյանի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.06.2026 | 18:45
Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ը
08.06.2026 | 18:36
Կանդրադառնանք այդ հարցին. Ծառուկյանի թիմակիցը` ընտրության արդյունքները ճանաչելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 18:27
Տաշիրի ընտրատեղամասի մոտ խուլիգանության և պաշտոնատար անձի աշխատանքին միջամտելու գործով 2 անձ ձերբակալվել է․ ՔԿ
08.06.2026 | 18:20
Հայ ժողովուրդն ընտրել է Եվրոպային ավելի մոտ ապագա. Իսպանիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 18:17
Եղիշե Մելիքյանը և Նարեկ Գրիգորյանը` Մոլդովայի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 18:10
ԲՀԿ-ն պնդում է՝ իրենց ձայները նվազեցվել են // ԵՄ-ն հերթական վարկը կտա Ուկրաինային. ԼՈՒՐԵՐ
08.06.2026 | 18:08
Զախարովայի պնդումը մանիպուլյատիվ է․ նախնական արդյունքներով ՔՊ-ն 2021-ի համեմատ ավելի շատ ձայն է ստացել
08.06.2026 | 18:02
Այս ընտրությունները ցույց են տալիս, որ միայն հայերն են որոշելու իրենց երկրի ապագան․ Ուկրաինայի ԱԳ նախարար
08.06.2026 | 17:56
120 ձայն հետ է եկել` մեր հաշվարկներով, վերահաշվարկ ենք պահանջել․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 17:53
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին․ Ֆիդան
08.06.2026 | 17:48
«Հանրապետություն»-ը շնորհավորել է ՔՊ-ին և Փաշինյանին՝ հաղթանակի կապակցությամբ
08.06.2026 | 17:40
Եթե Ծառուկյանը լավ մտածի՝ պիտի մատաղ անի, որ ԱԺ չանցնի․ ՔՊ-ին օդ ու ջրի պես պետք են նրա մանդատները ․ Նորայր Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 17:36
Հայաստանի գործող իշխանությանը այսօր անհրաժեշտ է ուժեղ և պատասխանատու հակակշիռ․ Արման Բաբաջանյան
08.06.2026 | 17:31
Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» հետ բանակցում է առանց գործակալի
08.06.2026 | 17:29
ՀՀ նախագահը շնորհավորել է ՔՊ-ին և խորհրդարան անցած ուժերին
Բոլորը

Սրա մասին բազմիցս խոսել եմ, երբ նոր էր սկսվում գործընթացը, և հայտնել եմ այն, ինչ կարող եմ ասել հիմա՝ ինձ հայտնի տեղեկատվությունը ներկայացրել եմ համապատասխան մարմիններին, որպեսզի նրանք տան իրավական գնահատական: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով Դավիթ Սանասարյանի հայտարարությանը, թե իր գործով կեղծ ցուցմունք է տվել:

«Եթե կա գործում հիմք՝ ինչ-որ մեկին մեղադրանք առաջադրելու, մեղադրանքը հանելու կամ նրա գործողություններին գնահատական տալու, ապա դրա համար կան համապատասխան մարմիններ: Ինչ վերաբերում է իմ կողմից կեղծ ցուցմունք տալուն, ես կարծում եմ, որ կարելի է իմ տված ցուցմուքները կա՛մ ստուգել, կա՛մ, եթե վստահ են, որ ես կեղծ ցուցմունք եմ տվել, դրանց տալ իրավական գնատական՝ մեր երկրի օրենքներով նախատեսված իրավական պրոցեսներով»,- հավելեց նախարարը:

Թորոսյանի խոսքով՝ ինքն ընդամենը հայտնել է իրեն հայտնի տեղեկությունը, իսկ ապացուցելու գործն իրավապահներինն է: Հարցին՝ մտավախություն չունի՞, որ իր ցուցմունքները ստուգելու արդյունքում կպարզվի, որ դրանք հավաստի չէին, նախարարը պատասխանեց. «Ես ոչ թե մտավախություն չունեմ, այլ դա նորմալ գործընթաց է, որ ցանկացած իրավական պրոցեսի ժամանակ տեղեկությունը բազմակողմանիորեն պետք է ստուգվի»:

Մանրամասները՝ տեսանյութում: