Գազի գինը կարող է բարձրանալ, քանի որ նախկինները Հայաստանի բոլոր բանալիները հանձնել են ՌԴ-ին. Վարդան Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.05.2026 | 11:24
Ինչպես է ԲՀԿ-ն ծախսել պետությունից ստացած փողը
14.05.2026 | 11:17
ԼՀԿ-ի նախընտրական քարոզարշավը Երևանում. ՈՒՂԻՂ
14.05.2026 | 11:15
Ընտրակաշառք տալու գործով երեկ ձերբակալված անձանցից երկուսը կալանավորվել են, մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
14.05.2026 | 11:07
Արսեն Հարությունյանը RAF-ում նորամուտը կնշի օլիմպիական չեմպիոնի դեմ գոտեմարտով
14.05.2026 | 11:00
Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
14.05.2026 | 10:53
Մեսիի դուբլը «Ինտեր Մայամիին» հաղթանակ է պարգևել գոլառատ խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 10:50
«Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակում խուզարկություններ են․ կան ձերբակալվածներ
14.05.2026 | 10:47
Թրամփ-Սի բանակցություններ Պեկինում. Չինաստանի ղեկավարը զգուշացրել է Թայվանի շուրջ հնարավոր հակամարտության մասին
14.05.2026 | 10:44
Դատախազությունը պահանջում է նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբորից բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա ու 236 մլն դրամ
14.05.2026 | 10:39
Վթարների պատճառով թիվ 5, 15, 31 երթուղիները սպասարկող ավտոբուսները ուշացումով կաշխատեն
14.05.2026 | 10:30
«Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական քարոզարշավը Աջափնյակում. ՈՒՂԻՂ
14.05.2026 | 10:18
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 14-ի դրությամբ
14.05.2026 | 10:03
Հենրիխ Մխիթարյանը հերթական տիտղոսն է նվաճել «Ինտերի» կազմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
14.05.2026 | 09:53
ԿԳՄՍՆ-ում քննարկվել է ժամանակակից արվեստի և գրահրատարակչության 2027-2029 թթ. ծախսային ծրագիրը
14.05.2026 | 09:38
ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև առևտրային սահմանափակումների վերացումը
Բոլորը

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով Երևանում անցկացվող ԵՏՄ բարձրագույն խորհրդի նիստին՝ ասաց, որ Հայաստանին իր կամքով չի հայտնվել այդ կառույցում. «Հայաստանին տարել են ԵՏՄ, ոչ թե իր կամքով է հայտնվել այնտեղ։ Այդ կառույցը որևէ մեկին չի կարող տալ որևէ բան: Դա ավելի շատ Ռուսաստանի գեոպոլիտիկ շահերը սպասարկող կառույց է, որտեղ մենք մեծ դերակատարում անգամ չունենք, և մյուսներն էլ չունեն»։

Իրավապաշտպանի խոսքով՝ բազմաթիվ խնդիրները, ինչպես նաև Վրաստանի ու Ուկրաինայի օրինակը, խոչընդոտում են Հայաստանի ընթացքը դեպի Արևմուտք. «Ստիպված ենք հաշվի առնել Ռուսաստանի ներկայությունը և գոյությունը»։ Նա կարծում է՝ Պուտինը եկել է այստեղ, քանի որ ԵՏՄ-ն իր սեփական ակումբն է:

Սակայն անգամ Ռուսաստանի գրկում հայտնվելուց հետո, ըստ իրավապաշտպանի, պետք է «այնպես տեղավորվել, որ աշխարհը տեսնի քո ժպտացողը դեմքը, այդ ժպիտը պետք է ուղղված լինի աշխարհին»: Մինչդեռ, Հարությունյանի կարծիքով, անգամ նոր Հայաստանին այնքան էլ չի հաջողվում ինքնուրույն ներկայանալ աշխարհին: Ըստ իրավապաշտպանի՝ օրինակ, ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկությունները շատ ավելի տխրեցնող են այսօր: «Ներքին կյանքում փոխվում ենք, բայց պետք է նաև արտաքին քաղաքականության մեջ լինեն նոր գույներ»,- նշեց Հարությունյանը։

Ինչ վերաբերում է Հայաստանին վաճառվող ռուսական գազի գինը 30 տոկոսով թանկացնելու մասին լուրերին, իրավապաշտպանի խոսքով, Հայաստանը մեծ հնարավորություն չունի սակարկելու. «Որովհետև նախկին իշխանությունները տարի առ տարի Հայաստանի բոլոր հնարավորությունները, մեր բոլոր բանալիները հանձնել են Մոսկվային: Այսօր մենք ապրում ենք մի բնակարանում, որի կարևորագույն սենյակների, պահոցների բանալիները գտնվում են ոչ մեր ձեռքում։ Մենք մանևրելու հնարավորություն այս պահին չունենք։ Ռուսաստանը կարող է, իհարկե, գազի գինը բարձրացնել»:

ԱԺ-ում ընթանում են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտոնակության պահանջով քննարկումները: Հարցին՝ իրատեսական համարո՞ւմ է այդ գործընթացով ՍԴ նախագահի հրաժարականին հասնելը, հատկապես, որ ինքը՝ Թովմասյանը հայտարարել է, որ հրաժարական չի տալու, իրավապաշտպանը պատասխանեց, որ ՍԴ-ի խնդիրը պետք է սրանից մի քանի ամիս առաջ լուծված լիներ, սակայն այսօր էլ իշխանությունն ընտրել է օրինական ճանապարհ:

«Քաղաքական հետապնդման մասին խոսք լինել չի կարող։ Զարտուղի ճանապարհով ՍԴ նախագահ դարձած մարդուն հանում են։ Պետք է լուծել ՍԴ կոչված այս մարմնի հարցը»,- ասաց իրավապաշտպանը։

Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ թողած դատավոր Աննա Դանիբեկյանին հետապնդած երիտասարդներին կալանելու որոշումը, հատկապես, որ Քոչարյանի կողմնակիցները պնդում են, որ նրանք քաղբանտարկյալներ են, իրավապաշտպանը նշեց, որ կալանավորումը խիստ միջոց է և չի կարծում, որ նրանց դեպքում կալանավորումը տեղին է: Բայց որ այդ տղաները պետք է պատասխան տան դատավորին հետապնդելու համար, դա միանշանակ է։

«Անգամ Մարտի 1-ի դատավարությունների ժամանակ, չնայած բողոքին, երբ դատավորները հայտնվել էին հասարակության թիրախում, որևէ դատավոր չի հետապնդվել»,- հիշեցրեց իրավապաշտպանը։

Վարդան Հարությունյանն ավելի վաղ հայտարարել էր, որ «Մարտի 1-ի» գործով քաղբանտարկյալների արդարացման գործընթաց են սկսում, սակայն մինչ այժմ  արդարացվել է միայն նախկին զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը։ Ըստ Հարությունյանի՝ քաղբանտարկյալներին արդարացնելու գործընթացը շատ դանդաղում է, և 2 ամսվա մեջ դատախազությունը ընդամենը 1 գործ է  ուղարկել դատարան. «Եթե այդպես գնա, մի քանի տարի պետք կլինի այդ գործընթացն ավարտելու համար»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Մարինե Խառատյան