«Քոչարյանի և նրա շրջապատի վարքագիծը կարող է էապես ազդել վկաների ցուցմունքների վրա»․ Սեդա Սաֆարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.08.2026 | 01:00
ՊՍԺ-ն` Եվրոպայի Սուպերգավաթի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 23:30
Աճել են դեղորայքից և կենցաղային քիմիական նյութերից երեխաների թունավորման դեպքերը. Ավանեսյան
12.08.2026 | 23:14
6 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Էմին Օհանյանը. Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնություն
12.08.2026 | 23:00
Կիևյան կամրջի աշխատանքների ավարտից հետո ավտոբուսների երթուղիները կվերականգնվեն
12.08.2026 | 22:44
Կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան ամբողջ շաբաթ
12.08.2026 | 22:29
Պաշտպանության նախարարը խորհրդակցություն է անցկացրել ԶՈւ հոգեբանական ծառայությունների շուրջ
12.08.2026 | 22:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.08.2026 | 22:00
ԶՊՄԿ-ի պատմության լավագույն շրջանը
12.08.2026 | 21:46
Ռուանդայի դեսպանի հետ քննարկվել է տեխնոլոգիական ոլորտում համագործակցության ընդլայնումը
12.08.2026 | 21:32
Արևի խավարումը՝ փորձություն Եվրոպայի էներգահամակարգի համար
12.08.2026 | 21:19
Երկու բրոնզե մեդալ՝ արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում
12.08.2026 | 21:00
Քրեական գործեր եղել են և կլինեն հետագայում․Հակոբյանը՝ ընդդիմությանը ճնշելու հարցին ի պատասխան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 20:44
Արմավիրի և Լոռու մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
12.08.2026 | 20:30
Չինաստանի հաքերները ԱԲ գործակալների միջոցով հարձակվել են Թայվանի պետական համակարգերի վրա
12.08.2026 | 20:16
ՔՊ-ին ևս 6 ձայն է պետք․ ինչպես է իշխող ուժն ուզում Սահմանադրությունը փոխել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարտի 1-ի գործով ոչ մի վկա կասկածահարույց անձանցից ապահովագրված չէ։ Այս մասին այսօր՝ «Մարտի 1-ի գործով վկաների անվտանգության խնդիրները. պաշտպանվա՞ծ են արդյոք նրանք» թեմայով քննարկման ընթացքում նշեց փաստաբան, Մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը։

Նրա խոսքով՝ Մարտի 1-ի գործով վկաներն այժմ խոցելի վիճակում են հայտնվել․ հատկապես՝ պաշտոնյաները։ «Մի շարք պաշտոնյաներ դետալավորված տվել են լուրջ, ծանրակշիռ ցուցմունքներ և՛ խորհրդակցության, և՛ զինվածության մակարդակի, և՛ սահմանների թուլանալու հետ կապված։ Կարծում եմ՝ այդ վկաների ցուցումունքների վրա էապես կարող է ազդել Քոչարյանի և նրա շրջապատի նմանատիպ վարքագիծը։ Չեմ կարևորում՝ ով ում օգտին է ցուցմունք տվել, ես բոլորին նայում եմ հավասար աչքերով։ ՀՀ քաղաքացի է, վկա է, ուրեմն նրա պաշտպանության միջոցները պետք է պատշաճ կերպով ապահովեն»,- նշեց փաստաբանը։

Սեդա Սաֆարյանի կարծիքով՝ վկաների ցուցմունք տալու ազատության վրա ազդում են նաև ստեղծված քաղաքական իրավիճակում տեղի ունեցող քննարկումներն ու ենթադրությունները։ «Ես կարծում եմ, որ շատ վկաների մեջ դեռևս այդ երկմտանքը կա։ Նրանք, մի տեսակ, կաշկանդված վիճակում են։ Իրենց թվում է, որ իսկապես Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը հետ է գալու, և իրենք այլևս չեն կարողանալու իրենց ցուցմունքները պնդել։ Երբ Հայկ Հարությունյանը և մյուսները համոզվեցին, որ Ռոբերտ Քոչարյանի իշխանության հետ գալը տեսականորեն հնարավոր չի, նրանց հոգեբանական վիճակը կարող էր ավելի բարդանալ, որովհետև այլ բան է, որ նորից նախկին վիճակը վերականգնվի, և գան ու իրենց տված ցուցմունքներին տրամաբանորեն հակառակ ցուցմունքներ տան»,- ընգծեց փաստաբանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան