Փաշինյանը դիմավորեց Իրանի նախագահին և Սինգապուրի վարչապետին

Լուրեր

02.09.2026 | 23:08
31 տեսախցիկ, 48 նոր ավտոմեքենա և ուսումնաարտադրական կենտրոններ․ Սրբուհի Գալյանը ներկայացրել է բարեփոխումները
02.09.2026 | 22:49
Հարսանիքի ժամանակ տունը թալանել են․ բացահայտվել է բնակարանային 6 գողություն
02.09.2026 | 22:36
Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ մանրամասներ
02.09.2026 | 22:20
5 մարդու կյանք խլած վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
02.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.09.2026 | 21:43
Մհեր Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
02.09.2026 | 21:30
ՌԴ-ի ռազմաբազան հեռացնելը ՀՀ-ին կանգնեցնելու է անվտանգային նոր սպառնալիքների առաջ․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 21:14
«Օրենք ընդունեցինք, որ հանրաքվե չանենք». Պուտինը չկարողացա՞վ համոզել Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 21:00
«Սիմուլյանտություն», թե՞ առողջական լուրջ խնդիր․ Խաչատրյանը, ըստ փաստաբանի, ավելի քան 24 ժամ չի սնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 20:45
Դժվար է հավատալ, որ ՌԴ-ն պատրաստ է հեշտությամբ դուրս բերել իր ռազմաբազան․ Բենիամին Պողոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 20:27
Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանել է Պրահա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 20:22
ՀՀ-ն ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ
02.09.2026 | 20:09
ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են ՔԿՀ, առանձնազրույց ունեցել Գագիկ Խաչատրյանի հետ
02.09.2026 | 19:43
Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում
02.09.2026 | 19:30
Մահացու չե՛ն ՌԴ-ի պատժամիջոցները․ ԵՄ-ի խորհուրդը հավանություն տվեց՝ ազատականացնում է ՀՀ-ից արտահանման շուրջ 80%-ը․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քիչ առաջ Բաղրամյան 26 ժամանեցին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին և Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուն, որոնք ԵՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում հրավիրյալ երկրների կարգավիճակ ունեն։

Բարձրաստիճան հյուրերին դիմավորեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նախատեսված է, որ ԵՏՄ պետությունների ղեկավարների կազմով նիստին հաջորդելու է ընդլայնված նիստը, որին մասնակցելու են թե՛ Իրանի նախագահը, թե՛ Սինգապուրի վարչապետը։

Քննարկման առարկա կդառնա ԵՏՄ-ի 2018 թվականի բյուջեի կատարողականը, ինչպես նաև միության 2020 թվականի բյուջեն։ Երկրների առաջնորդները կանդրադառնան միջազգային գործակցության հիմնական ուղղություններին, որոնք հաջորդ տարի լինելու են առաջնահերթ, կքննարկվեն ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման կոնցեպցիան, ԵՏՄ անդամ-երկրների միջև գազի տարանցմանը և այլ փոխադրումներին առնչվող օրենսդրությունների ներդաշնակեցման հարցերը։

Այսօր նաև որոշում կկայացվի, թե Եվրասիական տնտեսական միության բարձրագույն տնտեսական խորհրդի հաջորդ նիստը երբ և որտեղ է կայանալու։

Հիշեցնենք, որ հոկտեմբերից ուժի մեջ է մտնում ԵՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը։ Նույնպիսի պայմանագիր ստորագրվելու է նաև Սինգապուրի հետ։