Պուտինին վրացի լրագրողը հարց ուղղեց «Վրաստանի օկուպացված տարածքների» մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքակաները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
Բոլորը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Բաղրամյան 26-ում սպասում էին ո՛չ միայն իրավապաշտպանները, որոնք ռուս բարձրաստիճան հյուրին հիշեցրին քաղբանտարկյալների մասին, այլև՝ վրացական լրատվամիջոցի ներկայացուցիչները։

Թեև Վրաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ չէ, և այդ երկրի ղեկավարությունը որևէ ձևաչափով չի մասնակցում ԵՏՄ բարձրագույն խորհրդի նիստին, սակայն Երևանում է նաև «Ռուսթավի 2» լրատվամիջոցի նկարահանող խումբը։

Այն բանից հետո, երբ ԵՏՄ պետությունների ղեկավարները համատեղ լուսանկարվեցին և մոտենում էին նստավայրի մուտքին, վրաց լրագրողը բարձր ձայնով հարց ուղղեց Վլադիմիր Պուտինին, թե երբ է Ռուսաստանը կատարելու պարտականությունները և ազատելու օկուպացրած վրացական տարածքները։

Պուտինի պատասխանը թեև ոչ այնքան լավ լսելի էր, սակայն հասկացվեց․ «Ռուսաստանը միշտ կատարում է պարտականությունները»։

ԵՏՄ պետությունների մյուս ղեկավարները, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, հայացքով հետևեցին լրագրողի ու ռուս լրագրողի երկխոսությանը։

Ռոբերտ Անանյան