Ֆրանսիական դատարանը կրկին չեղարկել է Արցախի և Ֆրանսիայի մի շարք քաղաքների միջև բարեկամության համաձայնագրերը

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Ֆրանսիական Լիոն քաղաքի վարչական դատարանը չեղարկել է Արցախի և Ֆրանսիայի մի շարք քաղաքների միջև բարեկամության համաձայնագրերը։ Մասնավորպես, խոսքը ֆրանսիական Դեսին-Շարպե ու Արցախի Ճարտար, ֆրանսիական Սենտ Էտիեն ու արցախյան Շուշի քաղաքների միջև բարեկամության մասին համաձայնագրերի չեղարկման մասին է:

Նշենք, որ անցյալ տարի ֆրանսիական Սենտ էտիենի քաղաքապետն այցելել էր Արցախ։ Հոկտեմբերի 21-ին էլ Շուշիի քաղաքապետարանում քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը և Սենտ Էտիենի քաղաքապետ, «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի անդամ Գաել Պերդրիոն ստորագրել էին երկու քաղաքների միջև Բարեկամության  հռչակագիրը։ Փաստաթղթի ստորագրման հաջորդ օրը Սենտ Էտյենի քաղաքապետին Ադրբեջանի ԱԳՆ-ն ներառել էր իր «սև ցուցակում»։

Հիմա էլ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարություն է տարածել համաձայնագրերի չեղարկման առիթով:

«Ադրբեջանի ԱԳ նախարարությունը ողջունում է բարեկամության համաձայնագրերի չեղարկման որոշումը։ Ֆրանսիայի համապատասխան դատարաններն արդեն մինչև այսօր չեղարկել են նման 9 անօրինական համաձայնագրեր: Ադրբեջանը հույս է հայտնում, որ ֆրանսիական դատարանների կողմից շուտափույթ կչեղարկվեն նաև մյուս անօրինական համաձայնագրերը»,- ասված է հաղորդագրությունում:

Նշենք նաև, որ այս տարի առաջին դեպքը չէ, երբ ֆրանսիական դատարանները չեղարկում են Ֆրանսիայի տարբեր քաղաքների ու Արցախի բնակավայրերի միջև կնքված բարեկամության ու համագործակցության մասին համաձայնագրերը։

Մայիսի 29-ին Սերժի Պոնտուազ համայնքի վարչական դատարանը չեղարկել էր Առնուվիլ քաղաքի ու Արցախի Մարտունու շրջանի Շեխեր գյուղի միջև ստորագրված Բարեկամության հռչակագիրը, հունիսի 11-ին էլ Գրենոբլի վարչական դատարանը չեղյալ էր հայտարարել Դրոմի դեպարտամենտ-Արցախ, Վալանս-Ստեփանակերտ, Բուրգ լե Վալանս-Շուշի, Բուրգ դը Պեաժ-Մարտունի համայնքների միջև կնքված Բարեկամության հռչակագրերը:

Ֆրանսիայի հայ համայնքի դժգոհություններին ի պատասխան՝ տեղական իշխանությունները նշել էին, որ դատարանի կողմից համաձայնագրերի չեղարկումը չի ազդի երկու ժողովուրդների միջև բարեկամության վրա, բացի այդ՝ ֆրանսիական քաղաքների ղեկավարները հայտնել էին, որ բողոքարկելու են դատարանի վճիռները։

Էմմա Չոբանյան