Բելառուսի ԱԳՆ-ն երկրի տարածքում ռուսական ռազմաբազայի տեղակայումն անիմաստ է համարում

Լուրեր

01.09.2026 | 23:48
ՀՀ նախագահը պաշտոնական այցով կմեկնի Չեխիա
01.09.2026 | 23:14
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և ՌԴ-ն «Աքքույուից» հետո քայլեր կձեռնարկեն նոր ատոմակայանների ուղղությամբ
01.09.2026 | 22:58
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
01.09.2026 | 22:44
Ադրբեջանում պահվող հայ գերիներին նվիրված ցուցահանդեսի համար Բաքուն Փարիզի քաղաքապետին բողոքի նամակ է հղել
01.09.2026 | 22:26
Պուտինի հետ պայմանավորվել ենք անկեղծ ու կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվայում. Փաշինյան
01.09.2026 | 22:07
Փաշինյանը՝ Պուտինին. ԵՄ անդամության մասին օրենքի ընդունումով մենք փաստացի հրաժարվել ենք հանրաքվեից
01.09.2026 | 22:05
Լատվիան արգելել է ՌԴ-ում և Բելառուսում արտադրված գրքերի, հագուստի և խաղալիքների ներմուծումը
01.09.2026 | 22:00
Ջերմուկի կամրջի վերանորոգվող հատվածը մասամբ փակ կլինի երթևեկության համար
01.09.2026 | 21:42
Հայ ժողովուրդը ինչպես որոշի, այդպես էլ կլինի, բայց խնդրենք՝ որքան հնարավոր է շուտ. Պուտինը՝ ԵՄ-ի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 21:26
Փաշինյան-Պուտին հանդիպում Բիշքեկում. ՈՒՂԻՂ
01.09.2026 | 21:14
ՀՀ և ԱՄՆ պաշտոնյաները Սյունիքում քննարկել են TRIPP-ի իրականացման ընթացքը
01.09.2026 | 21:00
ՌԴ-ն կրծքով Քոչարյանին է պաշտպանում․ ո՞նց բացատրենք ռուսներին, որ դա հակառուսականություն է բորբոքում․ Նորայր Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 20:47
Վթար Ուջան բնակավայրի ճանապարհին. տուժածը հոսպիտալացվել է
01.09.2026 | 20:30
Օֆշորային շղթա՝ Սամվել Կարապետյանի հայտարարագրում․ Պանամայից մինչև Լազուրե ափ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 20:21
ՄԻՊ-ն ուսումնասիրում է Գագիկ Խաչատրյանին պատգարակով դատարան տանելու տեսանյութերը
Բոլորը

Բելառուսի տարածքում ռուսական ռազմաօդային բազայի տեղակայումն անիմաստ է՝ և՛ գործնական, և՛ քաղաքական, և՛ ռազմական տեսանկյունից: RBK-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը:

Նրա խոսքով՝ նման հարց ռուս-բելառուսական հարաբերություններում չկա:

«Հաշվի առնելով ժամանակակից տեխնոլոգիաները՝ դրանում իմաստ չկա: Ինչո՞ւ Բելառուսի տարածքում ռազմաօդային բազա տեղակայել, եթե այսօր հրթիռները կարող են բառացիորեն հաշված րոպեների ընթացքում այլ մայրցամաք հասնել: Եթե Բելառուսն իր տարածքում ինչ-որ լրացուցիչ ռազմական օբյեկտներ տեղակայեր, չեմ կարծում, որ դա կնպաստեր մեր տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանը»,- ասել է նախարարը:

Հարցին՝ արդյո՞ք Մինսկի որոշումը կապված չէ եվրոպական հարևանների դիրքորոշման հետ, Մակեյը պատասխանել է. «Բելառուսում երբեք սկզբունքային որոշումներ չեն կայացնի ինչ-որ արտաքին ուժերի ազդեցության տակ»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բելառուսի կողմից իր տարածքում ռուսական բազայի տեղակայումից հրաժարումը «տհաճ դրվագ» էր կոչել: Բայց կարևորը, ըստ ռուսաստանցի դիվանագետի, այն է, որ Մինսկում հաստատում են Մոսկվայի հետ հարաբերությունների դաշնակցային բնույթը: