Հնարավոր է՝ որոշ գյուղերում թոշակ ստանալու հետ կապված խնդիրներ լինեն. փոխվում է «Հայփոստի» կարգավիճակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

ՀՀ Կառավարության կողմից ներկայացված Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծով նախատեսվում է «Հայփոստ» և «Էներգաիմպեքս» ընկերությունները հանել մասնավորեցման ցանկից: Այսօր մեկնարկած ԱԺ նիստում նախագիծը ներկայացրեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:

«Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել օրենքի՝ մասնավորեցման ենթակա պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների ցանկում: Առաջարկվում է ծրագրի ցանկից հանել «Հայփոստ» և «Էներգաիմպեքս» ՓԲԸ-ները»,- ներկայացրեց Բաբայանը:

«Էներգաինտեքս» ՓԲԸ-ն մասնավորեցման ենթակա ցանկից հանելու առաջարկությունը ներկայացրել է նախկին Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը: Հիմնավորումը, մասնավորապես, հետևյալն է՝ էներգետիկայի արտահանման և ներկրման գործընթացն անխափան իրականացնելու նպատակով էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում չկարգավորվող գներով էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասնակիցներից և ինքնավար էներգաարտադրողներից էլեկտրական էներգիա գնելու, ներկրելու, վաճառելու և արտահանելու գործընթացն առաջարկվում է իրականացնել միայն պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպության կողմից:

«Հայփոստ» ՓԲԸ-ն մասնավորեցման ենթակա կառույցների ցանկից հանելու առաջարկ ներկայացրել է նախկին Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը: Հիմնավորման համաձայն՝ ներկայում «Հայփոստը» ՀՀ ամբողջ տարածքում՝ նույնիսկ ամենահեռավոր գյուղերում, իրականացնում է փոստային կապի ունիվերսալ ծառայություններ՝ անկախ դրանց տնտեսապես անարդյունավետ լինելու գործոնից: Դրա մասնավորեցման դեպքում գյուղական բնակչության մեծամասնության համար փոստային կապի ունիվերսալ ծառայություններն ընկերության համար կդառնան ոչ արդյունավետ, և ՀՀ  տարածքում խիստ ռիսկային կդառնա ունիվերսալ փոստային կապի ամբողջ ծավալով մատուցումը:

Մասնավորեցման ծրագրից հանելու դեպքում, որպես կառավարման արդյունավետ մոդել, առաջարկվում է հետագայում կիրառել ընկերության բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման հանձնելը:

ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանը նշեց՝ այս նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ եթե մասնավոր ընկերությունը չցանկանա հանրապետության հեռավոր բնակավայրերը սպասարկել՝ եկամտաբեր չլինելու պատճառով, ապա որոշ բնակիչներ կենսաթոշակ ստանալու հետ կապված խնդիրներ կունենան:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան