Ռուսաստանը ներկայացնող հայ բռնցքամարտիկը պաշտպանել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը
Հայկական արմատներով ռուս բռնցքամարտիկ Դավիդ Ավանեսյանը պաշտպանել է կիսամիջին քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը՝ իսպանացի Կերման Լեխարագայի հետ մենամարտում. գրում է armsport.am-ը:
Ավանեսյան-Լեխարագա ռևանշ մենամարտը կայացել է իսպանական Բիլբաո քաղաքում սեպտեմբերի 28-ին։ Արդեն առաջին ռաունում հայ մարզիկը երկու անգամ նոկդաունի է ենթարկել Լեխարագային, ինչից հետո մրցավարը կանգնեցրել է մարտը՝ հաղթանակը շնորհելով Ավանեսյանին։