Հնդկաստանում ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 127-ի

Լուրեր

03.04.2026 | 22:59
Ով է ՔՊ-ի ընտրական ցուցակում. Փաշինյանը հրապարակել է ցանկը
03.04.2026 | 22:54
Հնդկաստանն ու Ադրբեջանը վերականգնում են հարաբերությունները
03.04.2026 | 22:40
Հռոմի պապը հեռախոսազրույցի ժամանակ կոչ է արել Իսրայելի նախագահին դադարեցնել Իրանի հետ պատերազմը
03.04.2026 | 22:27
Թրամփը խնդրել է ռեկորդային 1.5 տրիլիոն դոլարի ռազմական բյուջե՝ սոցիալական ծրագրերի կրճատման հաշվին
03.04.2026 | 22:13
Կիևի մարզում ռուսական զանգվածային հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել է, ութը՝ վիրավորվել
03.04.2026 | 22:00
Ով ՌԴ-ի շահը չի սպասարկում՝ մեղադրում են թրքամետության մեջ․ ՔՊ-ն Թուրքիային, Ադրբեջանին չի զիջել, ՀՀ շահն է պաշտպանել․ Հակոբ Սիմիդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 21:50
Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպայի դաշնակիցները պետք է միավորվեն ԱՄՆ-ի և Չինաստանի դեմ
03.04.2026 | 21:43
Ապրիլի 6-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.04.2026 | 21:29
Էրդողանն ու Պուտինը Մերձավոր Արևելքում անհապաղ հրադադարի կոչ են անում
03.04.2026 | 21:15
Արագ, պարզ, հասանելի․ «ՄՈԳՈ»-ն նոր մասնաճյուղ բացեց Mega Mall-ում
03.04.2026 | 21:06
Փաշինյանը հրապարակել է ՔՊ-ի նախընտրական ծրագիրը
03.04.2026 | 21:00
Պուտինը միջամտեց ՀՀ ներքին գործերին․ ԵՄ-ին մեղադրող ընդդիմությունն ինչո՞ւ չդատապարտեց ՌԴ նախագահին․ Լուսինե Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 20:45
Պուտինն իրականությունը խեղաթյուրում է՝ ՀՀ-ի դեմ հաարձակումները հավասարեցնելով ղարաբաղյան հակամարտությանը․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 20:36
Հայտնի է Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչի խաղացանկը
03.04.2026 | 20:28
Ադրբեջանի կառավարությունը Շուշիի ճանապարհը դարձրել է վճարովի
Բոլորը

Հնդկաստանի հյուսիսում անցած մեկ շաբաթվա ընթացքում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների և սողանքների արդյունքում 127 մարդ է մահացել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Asian Age-ը:

Ամենաշատ զոհերը՝ 87 մարդ, արձանագրվել են Ութար Փրադեշ նահանգում, 27 մարդ էլ մահացել է Բիհարում: Երկրի հյուսիսային մի շարք շրջաններում բոլոր ուսումնական և պետական հաստատությունները շարունակում են փակ մնալ, չեն գործում նաև տեղի խանութներն ու ռեստորանները:

Իրադրությունը բարդանում է նրանով, որ օդերևութաբանները միակարծիք չեն, թե առաջիկա օրերին ինչպիսին կլինի ցիկլոնը տարածաշրջանում: «Մեր օդերևութաբանական ծառայությունները, կարծես, անօգնական են, քանի որ նրանց կանխատեսումները հակասում են միմյանց»,- ասել է Բիհար նահանգի գլխավոր նախարար Նիտիշ Կումարը:

Ամեն դեպքում, առաջիկա օրերի օդերևութաբանական կանխատեսումները հուսադրող չեն. մասնագետները նախազգուշացնում են ուժեղ անձրևների մասին՝ քաղաքացիներին կոչ անելով մնալ տներում: