Բաղրամյան 26-ում մեկնարկել է Սինգապուրի վարչապետի ընդունելության պաշտոնական արարողությունը. ՈՒՂԻՂ

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

Մեկնարկել է Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյեն Լունի գլխավորած կառավարական պատվիրակության պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն:

Երևանում` Բաղրամյան 26-ում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը դիմավորել են Սինգապուրի կառավարության ղեկավարին և նրա տիկնոջը` Հո Չինին: Հնչել են երկու երկրների ազգային օրհներգները, որից հետո պատվո պահակախմբի մասնակցությամբ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը:

Լուսանկարման արարողությունից հետո սկսվել են երկու երկրների կառավարական պատվիրակությունների բանակցությունները: Ողջունելով Սինգապուրի գործընկերոջը Երևանում` վարչապետ Փաշինյանը նշել է. «Ձերդ Գերազանցություն, ես ջերմությամբ եմ հիշում վերջերս Սինգապուր կատարած մեր պատվիրակության պաշտոնական այցը, որն անցավ արդյունավետ և հիանալի մթնոլորտում: Մենք մեծապես կարևորում ենք Սինգապուրի հետ հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը և համոզված ենք, որ Ձեր այցը Երևան կնպաստի մեր երկրների միջև բազմակողմանի համագործակցության խորացմանն ու ամրապնդմանը»:

Սինգապուրի վարչապետը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: «Պարոն վարչապետ, Ձեր այցը մեր երկիր շատ արդյունավետ էր և մենք Երևան ենք եկել երկկողմ կապերին նոր ազդակ հաղորդելու նպատակով: Մենք կարևորում ենք Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնումը, այդ թվում` տնտեսության, գործարար կապերի զարգացման ուղղությամբ»,- ասել է Լի Սյեն Լունը:

Կողմերը համոզմունք են հայտնել, որ փոխադարձ բարձր մակարդակի այցելությունները կնպաստեն քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում գործակցությանը: Զրուցակիցներն անդրադարձել են դեռևս Սինգապուրում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքներին և արձանագրել, որ երկկողմ կապերը դինամիկ կերպով շարունակում են զարգանալ: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը և Լի Սյեն Լունը քննարկել են ներդրումային համատեղ ծրագրերի իրականացման, առևրտրաշրջանառության ծավալների ավելացման, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության և այլ ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների ընթացքը, այդ թվում` դատաիրավական, պետական կառավարման համակարգի, կոռուպցիայի դեմ պայքարի, ներդրումային միջավայրի բարելավման և այլ ուղղություններով:

Սինգապուրի վարչապետը վերահաստատել է իր երկրի կառավարության աջակցությունը հայ գործընկերներին` տարբեր ոլորտներում փորձի փոխանակման և բարեփոխումներն արդյունավետ կյանքի կոչելու գործում:

Զրուցակիցները քննարկել են նաև բազմակողմանի համագործակցությանը, մասնավորապես, Եվրասիական տնտեսական միության և Սինգապուրի միջև ստորագրվելիք Համապարփակ տնտեսական համագործակցության համաձայնագրի շրջանակում: Նիկոլ Փաշինյանը և Լի Սյեն Լունը վստահություն են հայտնել, որ ինչպես վերոնշյալ, այնպես էլ Հայաստանի և Սինգապուրի միջև Ծառայությունների, առևտրի և ներդրումների մասին երկկողմ համաձայնագիրը նոր թափ կհաղորդեն երկկողմ տնտեսական հարաբերությունների ակտիվացմանն ու այդ ուղղությամբ առկա մեծ ներուժի իրացմանը:

Զրուցակիցները մտքեր են փոխնակել նաև տարածաշրջանային նշանակության այլ թեմաների շուրջ: