Արամ Մանուկյանը հոկտեմբերի 1-ից աշխատանքից կազատվի. թաղապետը նոր տեղակալի մի քանի թեկնածու ունի

Լուրեր

18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
Բոլորը

Երեւան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանի աշխատանքից ազատվելու դիմումը վարչական շրջանի ղեկավարի կողմից մակագրվել է: Թաղապետի տեղակալը հոկտեմբերի մեկից աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել: Այս մասին Factor.am-ին տեղեկացրեց վարչական շրջանի ղեկավար Գեւորգ Բաբյանը:

«Դիմումը սեպտեմբերի 25-ին է գրել, ես մակարգրել եմ, բայց երեք օր ժամանակ կա, որ կարող է գալ եւ դիմումը հետ վերցնի: Նա չի ասել, թե ինչ պատճառով է հեռանում: Տեղակալի մի քանի նոր թեկնածուներ կան, բայց վերջնական ընտրություն չեմ կատարել»,- ասաց Գեւորգ Բաբյանը:

Հիշեցնենք, որ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալը հաճախակի էր հայտնվում քննարկումների կենտրոնում՝ ֆեյսբուքյան գրառումների պատճառով: Նա քննադատել էր ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին, որից հետո մի քանի օր աշխատանքի չէր ներկայացրել:

Ավելի վաղ նա աղմկոտ գրառում էր կատարել՝ հայտնելով, որ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարն «անինքնասեր է, անթասիբ, և նա ցանկություն չունի աշխատել նման ղեկավարի հետ»:

Ավելի ուշ, սակայն, Արամ Մանուկյանը հայտարարեց, որ իր հեռախոսը գողացել են և նման գրառում կատարել: Վերջերս էլ նա վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված գրառումներ էր կատարում: Մասնավորապես, գրում էր, որ Ամուլսարի հանքի շահագործման դեպքում պատրաստվում է ցույցեր անել:

Նարեկ Կիրակոսյան