Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին

Լուրեր

18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
Բոլորը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին նախկին նախագահ Ժակ Շիրակի մահվան առնչությամբ։

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում ասվում է.

«Մեծարգո պարոն Նախագահ,

Խորը ցավով տեղեկացա Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի մահվան մասին։ Ֆրանսիան կորցրեց մեր ժամանակների իր լավագույն զավակներից մեկին:

Կորուստը մեծ է նաև Հայաստանի և հայ ժողովրդի համար: Ժակ Շիրակը հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների ճարտարապետն էր, որի օրոք մեր երկրների միջև համագործակցությունը հասավ աննախադեպ մակարդակի: Նա Ֆրանսիայի առաջին նախագահն էր, որ 2006թ. սեպտեմբերի 30-ին պետական այց կատարեց Հայաստան:

Ժակ Շիրակն անձնապես մեծ ջանքեր գործադրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում՝ այդ նպատակով Փարիզում նախաձեռնելով կողմերի միջև հանդիպումներ և հագեցած քննարկումներ:

Հայ ժողովուրդը երախտապարտ է և երբեք չի մոռանա մեր ժամանակների մեծ քաղաքական գործիչ և հումանիստ Ժակ Շիրակի ծանրակշիռ ներդրումը մարդկության դեմ հանցագործությունների վերհանման և դատապարտման գործում, որի ակնառու վկայությունը 2001թ. հունվարի 29-ին Ֆրանսիայի կողմից օրենքի ուժով Հայոց ցեղասպանության ճանաչումն է:

Կորստի այս ծանր պահին կիսում եմ Ձեր վիշտը և խորը ցավակցություններս հղում Ֆրանսիային և բարեկամ ֆրանսիացի ժողովրդին»: