«Սանիթեքը» աշխատողների հետ չի իրականացրել վերջնահաշվարկ, չի վճարել աշխատավարձ ու արձակուրդային, սպառնալիքներ աշխատողներին և այլն. ամփոփվել են ՄԻՊ-ին հասցեագրված բողոքները

Լուրեր

28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:50
Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:46
Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում
28.11.2026 | 18:22
Նոյեմբերի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.11.2026 | 17:41
Արտաշատում «Toyota Camry» են հրկիզել․ երկու երիտասարդ ձերբակալվել է
28.11.2026 | 16:50
Ոսկեպարում հրդեհ է բռնկվել․ այրվել է 2.5-3 հեկտար խոտածածկ տարածք
28.11.2026 | 16:28
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը
28.11.2026 | 16:00
Ձմռանը մեծանում է շմոլ գազից թունավորման վտանգը․ ինչ է հորդորում Փրկարար ծառայությունը
28.11.2026 | 15:45
Աֆղանստանում դպրոցի մոտ պայթյունի հետևանքով 7 աշակերտ է զոհվել, ավելի քան 90-ը՝ վիրավորվել. Associated Press
28.11.2026 | 15:21
Երևանում որոշ փողոցներ ժամանակավորապես կփակվեն Ամանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված
Բոլորը

ՄԻՊ-ից տեղեկացնում են, որ 2018-2019 թվականների ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվել են բազմաթիվ բողոքներ «Սանիթեք» ընկերության դեմ:

«Մասնավորապես, ստացվել է 18 բանավոր բողոք, 48 գրավոր, և ևս 13 բողոք՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծի 116 հեռախոսահամարին:

Բողոքների մեծ մասում բարձրացված հարցերը վերաբերում են աշխատողների իրավունքների խախտումներին:

Ստացված բողոքներով բարձրացվել են հետևյալ խնդիրները.

 

  1. դիմողներին աշխատանքից ազատելուց հետո վերջիններիս հետ վերջնահաշվարկ չի կատարվել (25 գրավոր դիմում, 6 բանավոր բողոք, 3 բողոք թեժ գծի հեռախոսահամարին),
  2. դիմողներն ամենամյա արձակուրդ են գնացել, սակայն արձակուրդային գումար չեն ստացել, (12 գրավոր դիմում, 2 բանավոր բողոք),
  3. ժամանակավոր անաշխատունակության վիճակում գտնված դիմողներին ժամանակավոր անաշխատունակության նպաստ չի վճարվել, (9 գրավոր դիմում, 2 բանավոր բողոք),
  4. դիմողները դժգոհություն են հայտնել «Սանիթեք» ընկերության իրականացրած աղբահանությունից և աղբամանների տեղադրման դիրքերից (1 գրավոր դիմում, 1 բանավոր բողոք, 3 բողոքթեժ գծի հեռախոսահամարին),
  5. դիմողներն ամիսներ շարունակ աշխատել են, սակայն աշխատավարձ չեն ստացել (3 բողոք թեժ գծի հեռախոսահամարին),
  6. աշխատանքից դիմողն ազատվել է, սակայն գործատուն ազատման հրամանը չի տվել (1 բողոք թեժ գծի հեռախոսահամարին),
  7. գործատուն չի փոխանցել աշխատող անձի մայրության նպաստը (1 բանավոր բողոք),
  8. աշխատանքի չներկայանալու համար գործատուն դիմողի աշխատավարձից 10.000 ՀՀ դրամի չափով պահում է կատարել (1 բողոք թեժ գծի հեռախոսահամարին),
  9. դիմողն աշխատում է իր առողջության համար վնասակար պայմաններում, գործատուն այլ տարածք չի տեղափոխում (1 բողոք թեժ գծի հեռախոսահամարին),
  10. դիմողը ցանկացել է ազատվել աշխատանքից, սակայն գործատուից ստացել է սպառնալիքներ (1 բողոք թեժ գծի հեռախոսահամարին),
  11. գործատուն ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել և հեռանալ (1 գրավոր դիմում),
  12. դիմողն ազատվել է աշխատանքից։ Ըստ բողոքի՝ անհիմն և բարձրացվել է նախկին աշխատանքում վերականգնվելու հարցը (1 բանավոր բողոք):

 

«Սանիթեք» ընկերության դեմ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած բողոքների զգալի մասը Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ ստացել են լուծում»,- ասված է հաղորդագրությունում: