Ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու համար մեղադրանք է առաջադրվել Աբովյան քաղաքի բնակչին

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ   հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Աբովյան քաղաքի 38-ամյա բնակչին:

«Աբովյան քաղաքի բնակչի բնակարանի մուտքի դուռը և նրա ընտանիքին պատկանող՝ բակում կայանված  «Nissan Tida» մակնիշի ավտոմեքենան հրկիզման եղանակով դիտավորությամբ ոչնչացնելու դեպքի առթիվ  վերը նշված վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է առերևույթ հանցագործության մեկ այլ դեպք:

Մասնավորապես, նշված քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել` Աբովյանի բնակչի կողմից ապօրինի կերպով զենք պահելու վերաբերյալ: Վերջինիս կողմից շահագործվող ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է հրազեն հանդիսացող ատրճանակը՝ 8 հատ փամփուշտներով:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում հարուցվել է նոր քրեական գործ՝ ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու դեպքի առթիվ, որը միացվել է Աբովյանի բնակչի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին:

Իրականացված անհրաժեշտ քննչական գործողությունների  արդյունքում պարզվել է, որ Աբովյան քաղաքի բնակիչը՝ ծնված 1981թ., ապօրինի կերպով ձեռք է բերել և իր կողմից շահագործվող «BMW X5» մակնիշի ավտոմեքենայում ապօրինի կերպով պահել և փոխադրել է սարքին վիճակում գտնվող, կրակելու համար պիտանի ակոսափող հրազեն հանդիսացող գործարանային արտադրության «Մակարով» տեսակի ատրճանակ ՝ ռազմամթերք հանդիսացող, կրակելու համար պիտանի 8 հատ փամփուշտներով:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Աբովյան քաղաքի 38-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Որոշում է կայացվել՝ ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու դեպքի առթիվ, հարուցված քրեական գործը անջատել և առանձնացնել առանձին վարույթ, որի նախաքննությունն ավարտվել է, և մեղադրական եզրակացությամբ` ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին»,- ասված է հաղորդագրությունում: