Վրացական ընդդիմությունն ԱԳ նախարարին Լավրովի հետ հանդիպման համար խորհրդարան են կանչել

Լուրեր

27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» խմբակցության պատգամավորները երկրի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիին խորհրդարան են կանչել՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման առիթով պարզաբանումներ տալու համար: Այս մասին Imedi հեռուստաալիքին ասել է խմբակցության ղեկավար Ռոման Գոցիրիձեն, գրում է ՏԱՍՍ-ը:

«Մեր խմբակցությունը նրան հանձնաժողովում լսումների է կանչել: Լավրովի հետ հանդիպումը ժողովրդի թիկունքում արված գործողություն էր: Հանդիպումից առաջ անհրաժեշտ էր խորհրդակցություններ անցկացնել քաղաքական ուժերի, հասարակության և խորհրդարանի հետ»,- ասել է Գոցիրիձեն:

Դավիթ Զալկալիանին իր հերթին հայտարարել է, որ պատգամավորների հետ շփվելու խնդիր չունի և, ամենայն հավանականությամբ, խորհրդարան կգնա հոկտեմբերին, և պատգամավորները հնարավորություն կունենան իրեն լսել «նախարարի ժամ» ձևաչափով:

Նշենք, որ հինգշաբթի Վրաստանի ԱԳ նախարարը հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Սա առաջին հանդիպումն էր 2008 թվականից ի վեր, երբ Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչումից հետո Թբիլիսին խզեց դիվանագիտական հարաբերությունները Մոսկվայի հետ:

Դրանից հետո Վրաստանի և ՌԴ-ի պաշտոնատար անձինք շփվում էին միայն ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով վրաց վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և ՌԴ ԱԳ փոխնախարարի մակարդակով:

Հավելենք, որ ԵԱՀԿ նախագահ Միրոսլավ Լայչակը դրական է գնահատել Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում Զալկալիանիի և Լավրովի հանդիպումը՝ նշելով, որ դա հույս է ներշնչում, որ կառուցողական երկխոսությունը կարող է նվազեցնել լարվածությունն ու ամրապնդել կայունությունը: