AraratChallenge փառատոն. «Ավրորա» մարդասիրական մրցանակի 2019թ. դափնեկրի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 19-ին

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

«Ավրորա» մարդասիրական մրցանակի 2019թ. դափնեկրի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 19-ին՝ հանրության համար բաց միջոցառման ընթացքում: Իսկ հոկտեմբերի 20-ին կկայանա յուրահատուկ բարեգործական համերգ-նվիրում՝ աշխարհահռչակ դիրիժոր Վալերի Գերգիեւի եւ Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ:

Երկու միջոցառումներն էլ տեղի կունենան երկօրյա #AraratChallenge փառատոնի շրջանակում, որը հագեցած է լինելու հանրային ոգեշնչող ելույթներով, վարպետության դասերով եւ մարդասիրությունը խթանող բարեգործական նախաձեռնություններով:

Հոկտեմբերի 19-ին Երեւանի Ազատության հրապարակում տեղի կունենա «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը, որի ընթացքում մեծարանքի կարժանանան 2019թ. «Ավրորայի» հերոսները՝ մարդիկ, որոնք անձնվիրաբար օգնել են ուրիշներին ու կարեւոր ազդեցություն ունեցել մարդասիրության ոլորտում: Ընտրող հանձնաժողովը կհայտնի դափնեկրի անունը, որին էլ կշնորհվի 1 միլիոն ԱՄՆ դոլարի պարգեւ՝ շարունակելու մարդասիրության շղթան եւ աջակցելու իրեն ոգեշնչած կազմակերպություններին: Երեկոն կշարունակվի Մարիամ Մերաբովայի եւ Դանա Լեոնգի բացօթյա համերգով:

Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 20-ին, Ազատության հրապարակում մանկապատանեկան բազմապիսի միջոցառումները կամփոփվեն Գերգիեւի եւ Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի ներկայացմամբ. Սերգեյ Պրոկոֆեւի «Պետյան եւ գայլը» սիմֆոնիկ հեքիաթը՝ երեխաների համար:

Նույն օրը երեկոյան ԱՎՐՈՐԱ բարեգործական համերգ – նվիրումն է. Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հատուկ ծրագիր՝ Վալերի Գերգիեւի ղեկավարությամբ: «Ավրորայի» աջակիցներին նվիրված այս բացառիկ երեկոյի ընթացքում 2019թ. «Ավրորայի» դափնեկրին կշնորհվի մրցանակը: Բարեգործական այս համերգի մուտքը հրավիրատոմս-նվիրատվությամբ է:

#AraratChallenge փառատոնը նպատակ ունի համախմբել «Ավրորայի» համախոհներին՝ երախտագիտությունը գործով արտահայտելու, դժվարին դրության մեջ գտնվող մարդկանց երկրորդ հնարավորություն տալու եւ աշխարհը բարեփոխելու շուրջ:

#AraratChallenge փառատոնը տեղի կունենա «Ավրորա» ֆորումի շրջանակում, որը կանցկացվի 2019թ. հոկտեմբերի 14-21-ը: Այն Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի ձեռնարկումն է: Ֆորումը կմիավորի աշխարհի սոցիալական, գիտական, տեխնոլոգիական, կրթական եւ մարդասիրական  ոլորտների լավագույն ներկայացուցիչներին՝  քննարկելու համաշխարհային մարտահրավերները դիմագրավելու եւ տեղական զարգացումը խթանելու ամենանորարար ու հեղափոխական ուղիները: