Կոտայքի մարզի Լեռնանիստ համայնքը շուտով խմելու ջուր կունենա

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը սեպտեմբերի 26-ին աշխատանքային այցով Լեռնանիստ բարձրլեռնային համայնքում էր:

Ինչպես տեղեկացրին Լեռնանիստում համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերով իրականացվում են խմելու ջրի խորքային հորի հորատման և ջրավազանի վերանորոգման աշխատանքներ:

«Շահած պայմանագրի արժեքն է 16.380.000 դրամ, որից 70%-ը պետության ֆինանսավորման չափն է, 30%-ը՝ համայնքի:

Աշխատանքների շրջանակում նախատեսվում է հորատանցքի հորատում ռոտորային եղանակով` 70-200 գծ.մ խորությամբ, հորատանցքի ամրակայում պոլիէթիլենային ճնշման խողովակներով, խորքային պոմպի տեղադրում, 12 մետր երկարությամբ, 6 մետր լայնությամբ և 4 մետր խորությամբ ջրավազանի ներսի պատերի ամրացում, սվաղում՝ 5սմ հաստությամբ, մետաղական ցանկապատի կառուցում:

Բացի սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքներից համայնքն իր խնայողությունների և գործընկերների աջակցությամբ իրականացնում է այլ բարեկարգումներ ևս. օրինակ՝ համայնք տանող գլխավոր ճանապարհի երկայնքով տնկվելու են ծառել, իսկ ներկայումս անցկացվում է արտաքին լուսավորության ցանց:

Նույն ճանապարհով (2կմ) ստեղծվելու է հեծանվաուղի, որը կնպաստի համայնքում արշավային տուրիզմի զարգացմանը

Այցի շրջանակում Ռոմանոս Պետրոսյանը եղել է  նաև համայնքի Սպարտակ Նազարյանի անվան միջն. դպրոցում, հանդիպել մանկավարժական անձնակազմի հետ, զրույցի ընթացքում ներկայացրել դպրոցի խնայողությունների միջոցով կյանքի կոչվող մի նախագիծ, որի շրջանակում դպրոցի հարակից ծառապատ տարածքը բարեկարգվելու է ու ցանկապատվելու՝ դառնալով համայնքային զբոսայգի, որն ունենալու է արտաքին լուսավորության ցանց, երեխաների համար նախատեսված խաղահրապարակ, մարզասարքեր:

Մարզպետն այցելել է նաև համայնքի  մանկապարտեզ, որտեղ գործում է 4 խումբ, և առկա են բոլոր պայմանները, ըստ հավուր պատշաճի, փոքրիկների առօրյան կազմակերպելու համար:

Այցի ավարտին Ռոմանոս Պետրոսյանը հանդիպել է նաև համայնքի մարզադաշտում ֆուտբոլ խաղացող պատանիներին, ապա՝  ուսանողներին, զրույցի ընթացքում նշելով, որ  Լեռնանիստը, ինչպես և Կոտայքի մարզի մյուս բարձրլեռնային համայնքներն ու բնակավայրերը, ունեն հրաշալի ներուժ՝ դառնալու էկո և գաստրո բաղադրիչներով համայնքային տուրիզմի կենտրոններ:

Մարզպետը  երիտասարդներին հորդորել է  ամուր կառչել սեփական համայնքից ու աջակցել դրա  զարգացմանը»,- նշված է հաղորդագրության մեջ: