Թե ինչպես են գանձ որոնողները Թուրքիայում վերացնում հայկական հետքերը

Լուրեր

06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վանի տեղական «Vanpostası» թերթում հրապարակված հոդվածում Վանի օրինակով ներկայացվել է, թե ինչպես են գանձ որոնողները Թուրքիայի հատկապես նախկինում հայերով բնակեցված շրջաններում ավերում պատմական հուշարձաններն ու շինությունները. գրում է ermenihaber-ը:

«Պատմական վայրերի վրա աչք դրած գանձ որոնողները հեշտ ճանապարհով հարստանալու մոլուցքով ավերում են եկեղեցիներ, գերեզմաններ ու մզկիթներ: Գանձ գտնելու մղումը որոշ մարդկանց մոտ մոլուցքի է վերածվել»,- գրում է լրատվամիջոցը:

Հոդվածում նշվում է, որ գանձ որոնողները, որոնք թալանում են մշակութային հարստությունները, Վանի մի շարք շրջաններում ու կենտրոնական գյուղերում արդեն քարուքանդ են արել բազմաթիվ գերեզմանոցներ, պատմական տներ, եկեղեցիներ ու նույնիսկ մզկիթներ:

«Գանձախույզերը շարունակում են իրենց գործունեությունը»,- գրում է հոդվածագիրն ու շարունակում,- «Նրանք քաղաքի տարբեր հատվածներում գտնվող պատմական, մշակութային, կրոնական շինությունների շուրջը կամ ներսում անցքեր են անում (փորելով-խմբ.):

Նույնիսկ եկեղեցիների ու մզկիթների վրա  աչք դրած գանձ որոնողները տարբեր մեթողների են դիմում: Նրանք գանձեր են փնտրում այն տեղերում, որտեղ կան գերեզմանաթմբեր, ավերակներ, եկեղեցիներ ու մզկիթներ: Գանձ որոնելու «գործը» ոմանց մոտ հոբբի է դարձել: Կան նաև այնպիսիք, որոնք դա իրենց համար մասնագիտություն են դարձրել: Երբեմն նույնիսկ հարուստներն են փնտրում: Շատերը բռնվել են գործի վրա: Քիչ չէ գանձ որոնելու համար ազատազրկվածների թիվը, բայց դա չի խանգարում, որ նրանց մեծ մասը չհրաժարվի դրանից: Ոմանք բահերով ու փորիչ գործիքներով են փոսեր փորում, շատերն էլ տրակտոր են վարձում: Փոսեր փորելու ընթացքում լրջորեն վնասում են պատմական ու մշակութային վայրերը, հուշարձանները:

Նախկինում այստեղ ապրողների՝ հողի տակ թաքցրած գանձերը գտնելը դարձել է հարստանալ ցանկացողների հույսը: Այդ հույսի հետևից ընկած մարդիկ երբեմն վաճառում են իրենց ունեցածի մեծ մասն ու դետեկտորներ գնում, կամ տրակտորներ վարձակալում: Երբեմն որոնումները կորուստներով են ավարտվում: Փոսեր քանդելու ընթացքում պատահարից մահացողներ էլ են լինում»: