Կոտայքի մարզի Լեռնանիստ համայնքը շուտով խմելու ջուր կունենա

Լուրեր

06.06.2026 | 16:51
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Ղազախստանի դեմ խաղում
06.06.2026 | 16:37
Անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
06.06.2026 | 16:10
Դատախազությունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է. այն պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ
06.06.2026 | 15:55
ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851
06.06.2026 | 15:33
Հողամասը կանցնի պետությանը․ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դատախազության հայցը
06.06.2026 | 15:15
Մոտ 100 ընտրողի տրվել է 100 հազարից մինչև 500 հազար դրամ ընտրակաշառք․ 40 անձ ձերբակալվել է
06.06.2026 | 14:49
Անօդաչու թռչող սարքեր և հատուկ տեխնիկա․ ընտրություններից առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն լայնածավալ գործողություններ է իրականացնում
06.06.2026 | 14:39
«Հանրապետություն» կուսակցությունը դեռևս որոշում չունի՝ կդիմի վարչական դատարան, թե՝ ոչ. հայտնում են, որ եռօրյա ժամկետ ունեն
06.06.2026 | 14:11
Հայ շախմատիստների վերջնական արդյունքները կանանց ԵԱ-ում
06.06.2026 | 13:56
Նավթի գները նվազել են
06.06.2026 | 13:33
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
06.06.2026 | 13:05
Հայտնի է Հայաստանի հավաքականի հայտացուցակը Ղազախստանի դեմ խաղում․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.06.2026 | 12:50
«Նման ընտրությունները լեգիտիմ չեն լինի»․ Մեդվեդևը՝ Հայաստանի առաջիկա ընտրությունների մասին
06.06.2026 | 12:34
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
06.06.2026 | 12:25
Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակիչ է դուրս եկել Խորվաթիայում
Բոլորը

Կոտայքի մարզպետարանից տեղեկացնում են, որ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր աշխատանքային այցով Լեռնանիստ բարձրլեռնային համայնքում է եղել:

«Լեռնանիստում համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերով իրականացվում են խմելու ջրի խորքային հորի հորատման և ջրավազանի վերանորոգման աշխատանքներ:

Շահած պայմանագրի արժեքն է 16.380.000 դրամ, որից 70%-ը պետության ֆինանսավորման չափն է, 30%-ը՝ համայնքի:

Աշխատանքների շրջանակում նախատեսվում է հորատանցքի հորատում ռոտորային եղանակով` 70-200 գծ.մ խորությամբ, հորատանցքի ամրակայում պոլիէթիլենային ճնշման խողովակներով, խորքային պոմպի տեղադրում, 12 մետր երկարությամբ, 6 մետր լայնությամբ և 4 մետր խորությամբ ջրավազանի ներսի պատերի ամրացում, սվաղում՝ 5սմ հաստությամբ, մետաղական ցանկապատի կառուցում:

Բացի սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքներից համայնքն իր խնայողությունների և գործընկերների աջակցությամբ իրականացնում է այլ բարեկարգումներ ևս. օրինակ՝ համայնք տանող գլխավոր ճանապարհի երկայնքով տնկվելու են ծառել, իսկ ներկայումս անցկացվում է արտաքին լուսավորության ցանց:

Նույն ճանապարհով (2կմ) ստեղծվելու է հեծանվաուղի, որը կնպաստի համայնքում արշավային տուրիզմի զարգացմանը

Այցի շրջանակում Ռոմանոս Պետրոսյանը եղել է  նաև համայնքի Սպարտակ Նազարյանի անվան միջն. դպրոցում, հանդիպել մանկավարժական անձնակազմի հետ, զրույցի ընթացքում ներկայացրել դպրոցի խնայողությունների միջոցով կյանքի կոչվող մի նախագիծ, որի շրջանակում դպրոցի հարակից ծառապատ տարածքը բարեկարգվելու է ու ցանկապատվելու՝ դառնալով համայնքային զբոսայգի, որն ունենալու է արտաքին լուսավորության ցանց, երեխաների համար նախատեսված խաղահրապարակ, մարզասարքեր:

 

Մարզպետն այցելել է նաև համայնքի  մանկապարտեզ, որտեղ գործում է 4 խումբ, և առկա են բոլոր պայմանները, ըստ հավուր պատշաճի, փոքրիկների առօրյան կազմակերպելու համար:

 

Այցի ավարտին Ռոմանոս Պետրոսյանը հանդիպել է նաև համայնքի մարզադաշտում ֆուտբոլ խաղացող պատանիներին, ապա՝  ուսանողներին, զրույցի ընթացքում նշելով, որ  Լեռնանիստը, ինչպես և Կոտայքի մարզի մյուս բարձրլեռնային համայնքներն ու բնակավայրերը, ունեն հրաշալի ներուժ՝ դառնալու էկո և գաստրո բաղադրիչներով համայնքային տուրիզմի կենտրոններ:

Մարզպետը  երիտասարդներին հորդորել է  ամուր կառչել սեփական համայնքից ու աջակցել դրա  զարգացմանը»,- ասված է հաղորդագրությունում: