Նվազագույն ամսական աշխատավարձը բարձրացնելու նախագիծն ընդգրկվեց լիագումար նիստերի օրակարգ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Ազգային ժողովի առողջապահության, սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն տվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանի և Վարազդատ Կարապետյանի հեղինակած «Նվազագույն ամսական աշխատավարձը» փոփոխելու մասին նախագծին:

Նախագծով առաջարկվում է նվազագույն ամսական աշխատավարձը 58 հազար դրամից դարձնել 63 հազար դրամ։ Նշենք, որ Կառավարությունն առաջարկում էր նվազագույն աշխատավարձը դարձնել 68 հազար դրամ:

Նախագծի հեղինակներից Բաբկեն Թունյանը նշեց, որ իրենք առաջարկում են 63 հազար դրամ, որովհետև 68 հազարի ժամանակ բազային աշխատավարձի խնդիր է առաջանում:

«Որքանո՞վ է 68 հազարն ընդունելի բիզնեսի համար, և պետբյուջեի լրացուցիչ ծախսն ինչքա՞ն է կազմելու», – ասաց Թունյանը:

Կառավարության ներկայացուցիչն էլ պնդեց, որ 68 հազար դրամի դեպքում պետբյուջեի վրա բեռը կկազմի շուրջ 9 մլրդ 734 մլն 400 հազար դրամ, իսկ 63-ի դեպում՝ 7 մլրդ 366 մլն 809 հազար դրամ՝ շեշտելով, որ նվազագույն աշխատավարձի բարձրացումը բերելու է միջին աշխատավարձի աճի:

Քվեարկությամբ  ընդունվեց կառավարության առաջարկը, որն էլ ընդգրկվեց լիագումար նիստերի օրակարգ: